Ղուկաս 11:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, զգո՛ւյշ եղիր, գուցե այն լույսը, որ քո մեջ է, խավար լինի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուրեմն զգո՛ւյշ եղիր. գուցե այն լույսը, որ քո մեջ է, խավար լինի։ |
Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքն առողջ է, ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խավար կլինի։
Եթե քո ամբողջ մարմինը լուսավոր է, և նրա մեջ խավարի մաս չկա, ամեն ինչ այնպես լուսավոր կլինի, ինչպես երբ ճրագն իր շողերով լուսավորի քեզ»։
Իսկ նա, ում մեջ այս բաները չկան, կույր է կամ կարճատես և մոռացել է իր նախկին հանցանքներից մաքրված լինելը։
քանզի մեծախոս և սնոտի բաներ բարբառելով՝ անառակություններով, մարմնի ցանկություններով խաբում են նրանց, ովքեր իսկապես փախել էին մոլորության մեջ թափառողներից։
քանի որ ասում ես. “Հպարտ եմ և առավել հարստացա ու ոչ մի բանի կարոտ չեմ”։ Բայց չգիտես, որ դու ողորմելի ես, թշվառ և աղքատ, մերկ և կույր։