Ղուկաս 11:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նա ասաց. «Մանավանդ երանի՜ նրանց, որ լսում են Աստծու խոսքը և կատարում այն»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ նա ասաց. «Երանի՜ նրանց, որ Աստծու խոսքը լսում են ու պահում այն»։ |
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար «Բազում անգամ մարտնչեցին իմ դեմ Իմ մանկությունից,- թող ասի Իսրայելը,-
Պատվիրաններ պահողը պահում է իր հոգին, իսկ նա, ով արհամարհում է իր ճանապարհը, պիտի կործանվի։
Եվ նրանց պատասխանեց. «Իմ մայրը և եղբայրները սրանք են, որ Աստծու խոսքը լսում են և կատարում»։
Երանի՜ նրան, ով կարդում է այս մարգարեության խոսքերը և ով լսում ու պահում է այն, ինչ որ գրված է դրա մեջ, որովհետև մոտ է ժամանակը։
Երանելի՜ են նրանք, որ պահում են նրա պատվիրանները։ Նրանք իշխանություն ունեն ուտելու կենաց ծառից և մտնելու քաղաքի դռներով։