Դուք և ձեր ընտանիքները դա կարող եք ուտել ամեն տեղ, որովհետև դա ձեր վարձն է Վկայության խորանում ձեր ծառայության դիմաց։
Ղուկաս 10:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նույն տանը գիշերե՛ք, կերե՛ք և խմե՛ք նրանց ունեցածից, որովհետև մշակն արժանի է իր վարձին. տնից տուն մի՛ տեղափոխվեք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ տա՛նը մնացեք, նրանց ունեցածից կերե՛ք ու խմե՛ք, որովհետև մշակն իր վարձին արժանի է։ Տնից տուն մի՛ տեղափոխվեք։ |
Դուք և ձեր ընտանիքները դա կարող եք ուտել ամեն տեղ, որովհետև դա ձեր վարձն է Վկայության խորանում ձեր ծառայության դիմաց։
եթե այնտեղ խաղաղասեր մարդ կա, ձեր խաղաղությունը նրա վրա կհանգչի. ապա թե ոչ՝ ձեզ կվերադառնա։
Եվ երբ մկրտվեցին ինքն ու իր տունը, նա աղաչեց և ասաց. «Եթե ինձ Տիրոջը հավատացող եք համարում, իմ տո՛ւն մտեք և օթևանե՛ք»։ Եվ ստիպելով՝ մեզ տարավ։
Այնուհետև նրանց իր տունը բերելով՝ նրանց առաջ սեղան դրեց, և իր ամբողջ տնով ուրախացավ Աստծուն հավատացած լինելու համար։
Պողոսն ու Շիղան, բանտից դուրս գալով, մտան Լիդիայի մոտ և եղբայրներին տեսնելով՝ մխիթարեցին նրանց ու մեկնեցին։
Եվ կուրախանաք Տիրոջ՝ մեր Աստծու առջև դուք, ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծառաներն ու աղախինները, ինչպես նաև ղևտացին, որ ապրելու է ձեր դարպասներից դուրս, որովհետև երկրից բաժին ու սեփականություն չի ստանալու, ինչպես դուք։
Միաժամանակ ծուլության են վարժվում՝ շրջելով տնից տուն, և ոչ միայն ծույլ, այլև շատախոս ու հետաքրքրասեր են, խոսում են բաներ, որոնց մասին պետք չէ խոսել։