8 Ո՛ր քաղաքը մտնեք և ձեզ ընդունեն, կերե՛ք, ինչ որ ձեր առաջ դնեն։
8 Եվ ո՛ր քաղաքը մտնեք, ու ձեզ ընդունեն, կերե՛ք, ինչ որ ձեր առաջ դնեն։
Եթե անհավատ մեկը ձեզ հրավիրի, և դուք ուզենաք գնալ, այն ամենը, ինչ ձեր առաջ կդրվի, կերե՛ք և խղճմտանքի պատճառով մի՛ հարցրեք։
Ով ձե՛զ է ընդունում, ի՛նձ է ընդունում, և ով ի՛նձ է ընդունում, ինձ ուղարկողին է ընդունում։
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իմ ուղարկածին ընդունողն ինձ է ընդունում, և ինձ ընդունողն ընդունում է նրան, ով ուղարկեց ինձ»։
Իսկ ո՛ր քաղաքը մտնեք և ձեզ չընդունեն, դո՛ւրս եկեք նրա հրապարակները և ասե՛ք.
և ասաց նրանց. «Ով այս մանկանն ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով ինձ ընդունի, ընդունում է ինձ ուղարկողին. որովհետև, ով ձեր մեջ փոքրագույնն է, նա՛ է մեծ»։
Նույնպես և Տերը Ավետարանը քարոզողներին հրամայեց, որ Ավետարանի քարոզչությամբ էլ ապրեն։