Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ղուկաս 10:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մի՛ վերցրեք ո՛չ քսակ, ո՛չ մախաղ, ո՛չ կոշիկներ և ճանապարհին ոչ ոքի հետ խոսքի մի՛ բռնվեք։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մի՛ վերցրեք ո՛չ քսակ, ո՛չ մախաղ, ո՛չ կոշիկ և ճանապարհին ոչ ոքի հետ զրույցի մի՛ բռնվեք։

Տես գլուխը



Ղուկաս 10:4
13 Խաչաձեւ Հղումներ  

Ապա նրանց առաջ հաց դրեցին, որ ուտեն։ Ծառան ասաց. «Չեմ ուտի, մինչև չասեմ ասելիքս»։ Նրանք ասացին. «Խոսի՛ր»։


Ծառան ասաց նրանց. «Ինձ մի՛ պահեք, որովհետև Տերը հաջողեցրեց իմ առաքելությունը։ Թողե՛ք, որ գնամ տիրոջս մոտ»։


Կինը համետեց էշը և ասաց իր ծառային. «Քշի՛ր ու գնա՛, մինչև որ ասեմ՝ “Կանգնի՛ր”։ Բայց եթե քեզ ասեմ՝ “Այստե՛ղ արի”, կգաս։


Եղիսեեն ասաց Գեեզիին. «Գոտի՛ կապիր մեջքիդ, իմ ցուպը ձե՛ռքդ վերցրու և գնա՛։ Եթե որևէ մեկին հանդիպես, բարև մի՛ տուր, եթե որևէ մեկը քեզ բարև տա, մի՛ պատասխանիր, իմ ցուպը դի՛ր երեխայի երեսին»։


Թող քո աչքերն ուղիղ նայեն, և քո թարթիչները արդարությամբ թարթեն։


Նա իր մոտ կանչեց տասներկուսին և սկսեց երկու-երկու ուղարկել նրանց՝ պիղծ ոգիների վրա նրանց իշխանություն տալով։


Եվ նրանց ասաց. «Երբ ուղարկեցի ձեզ առանց քսակի, մախաղի և կոշիկների, մի՞թե որևէ բանի կարոտ մնացիք»։


Այն օրն այդտեղ էր գտնվում Սավուղի ծառաներից մեկը, որը Տիրոջ առջև բռնված էր։ Նրա անունն էր Դովեկ Ասորի։ Նա Սավուղի ջորիներն էր արածեցնում։