Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 24:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 Ապա նրանց առաջ հաց դրեցին, որ ուտեն։ Ծառան ասաց. «Չեմ ուտի, մինչև չասեմ ասելիքս»։ Նրանք ասացին. «Խոսի՛ր»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 Նրա առաջ կերակուր դրեցին, որ ուտի, բայց նա ասաց. «Չեմ ուտի, մինչև չասեմ իմ ասելիքը»։ Լաբանն ասաց. «Խոսի՛ր»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 24:33
11 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ նրանք, ովքեր հավատացյալ տերեր ունեն, թող չարհամարհեն նրանց այն պատճառաբանությամբ, որ եղբայրներ են, այլ ավելի լավ ծառայեն, քանի որ նրանք, ովքեր օգտվում են իրենց ծառայությունից, հավատացյալներ են և սիրելի։ Այս բաներն ուսուցանի՛ր և հորդորի՛ր։


Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մեջ կդառնա բխող ջրի աղբյուր հավիտենական կյանքի համար»։


Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։


Իր գործի մեջ զգույշ և փութկոտ մարդուն պետք է թագավորների առջև կանգնեցնել և ոչ թե անպիտան մարդկանց։


Պատվիրաններից դուրս չեմ գա բնավ, որ չմեռնեմ։ Խոսքերը նրա ծոցումս կպահեմ։


Ծառան մտավ տուն և ուղտերի վրայից թամբերն իջեցրեց։ Ուղտերին հարդ ու խոտ տվեցին, իսկ նրա ու նրա հետ եկածների ոտքերը լվալու համար՝ ջուր։


Նա ասաց. «Ես Աբրահամի ծառան եմ։


Եվ նրան տարավ իր տունը, էշերին խոտ տվեց, նրանք լվացին իրենց ոտքերը, կերան և խմեցին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ