Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ղուկաս 1:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իսրայելի որդիներից շատերին էլ կդարձնի դեպի իրենց Տիրոջը՝ Աստծուն։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

և Իսրայելի որդիներից շատերին իրենց Տեր Աստծու կողմը կդարձնի։

Տես գլուխը



Ղուկաս 1:16
8 Խաչաձեւ Հղումներ  

Ապա ասաց ինձ. «Մեծ բան է քեզ համար այն, որ քեզ իմ ծառան եմ կոչում, որպեսզի հաստատես Հակոբի ցեղերը և Իսրայելի ցրվածներին վերադարձնես։ Ահավասիկ ազգի համար քեզ իբրև ուխտ հաստատեցի և հեթանոսների համար՝ իբրև լույս, որպեսզի փրկություն լինես մինչև աշխարհի ծագերը»։


«Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, և կքննի իմ ճանապարհներն իմ առաջ։ Եվ հանկարծակի իր տաճարը կգա Տերը, որին դուք փնտրում եք, և ուխտի պատգամաբերը, որին դուք հավանում եք։ Ահա գալիս է,- ասում է Ամենակալ Տերը,-


որովհետև Հովհաննեսը եկավ արդարության ճանապարհով, և նրան չհավատացիք, իսկ մաքսավորներն ու պոռնիկները հավատացին նրան։ Դուք դա տեսաք, բայց հետո էլ չզղջացիք և նրան չհավատացիք»։


Եվ դու, ո՛վ մանուկ, Բարձրյալի մարգարեն պիտի կոչվես, որովհետև պիտի գնաս Տիրոջ առաջից՝ պատրաստելու նրա ճանապարհները,


Եվ նա եկավ Հորդանանի կողմը՝ մեղքերի թողության համար ապաշխարության մկրտություն քարոզելու,