ՂԵՎՏԱԿԱՆ 7:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Ով Տիրոջը խաղաղության զոհ մատուցի, նա իր խաղաղության զոհից Տիրոջն ընծա թող մատուցի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Ով որ իր խաղաղության զոհը մատուցի Տիրոջը, թող իր խաղաղության զոհից մաս ընծայի Տիրոջը։ |
և նրանով իր հետ հաշտեցնի ամեն ինչ՝ խաղաղություն հաստատելով խաչի վրա թափված նրա արյամբ և՛ երկրի վրա, և՛ երկնքի մեջ։
Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ ինքն է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք լինում միմյանց հետ, և նրա Որդու՝ Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից։
Զոհ մատուցելիս ժողովրդից քահանայի հասը հետևյալն էր. միսը եփվելիս քահանայի սպասավորը եռաժանի պատառաքաղը ձեռքին պիտի գար,