Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Զոհ մատուցելիս ժողովրդից քահանայի հասը հետևյալն էր. միսը եփվելիս քահանայի սպասավորը եռաժանի պատառաքաղը ձեռքին պիտի գար,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Եվ ժողովրդի նկատմամբ քահանաների պարտականությունն էր, որ երբ մեկը զոհ էր մատուցում, միսը եփելիս գալիս էր քահանայի սպասավորը՝ եռաժանի մսահանը ձեռքին,

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:13
5 Խաչաձեւ Հղումներ  

Նա ասաց ինձ. «Սա է այն տեղը, որտեղ քահանաները եփելու են զոհերի միսը՝ հանցանքների ու մեղքերի թողության համար։ Այնտեղ են եփելու նաև մաննան՝ ժողովրդին սրբագործելու համար ամենևին դուրս չգալով արտաքին գավիթը»։


այն մտցներ տաշտի, պղնձե մեծ կաթսայի կամ պտուկի մեջ, և մեծ պատառաքաղն ինչ որ հաներ այնտեղից, պետք է պատկաներ քահանային։ Բայց ահա թե ինչպես էին վարվում ողջ Իսրայելի հետ, որոնք գալիս էին զոհեր մատուցելու Սելովում՝ Տիրոջ տանը։


Հեղին շատ էր ծերացել։ Նա լսեց այն ամենի մասին, ինչ նրա որդիներն անում էին Իսրայելի որդիների նկատմամբ, և թե մերձենում էին Վկայության խորանի դռանը ծառայող կանանց։


Ինչո՞ւ ես ժպիրհ աչքով նայում իմ խնկերին ու զոհերին և ինձանից ավելի ես փառավորում քո որդիներին՝ թույլ տալով, որ նրանք ուտեն Իսրայելի մատուցած բոլոր զոհերի երախայրիքը”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ