Եզեկիա արքան այն ժամանակ ասաց. «Այժմ դուք ձեզ նվիրեցիք Տիրոջը, մոտեցե՛ք և ընծանե՛ր բերեք»։ Եվ հավաքվածները զոհեր ու գոհության ընծաներ բերեցին Տիրոջ տուն, իսկ ովքեր սրտով հոժար էին, ողջակեզներ մատուցեցին։
ՂԵՎՏԱԿԱՆ 7:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս է Տիրոջը մատուցվող փրկության զոհի կարգը. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այս է Տիրոջը մատուցվելիք խաղաղության զոհի օրենքը. |
Եզեկիա արքան այն ժամանակ ասաց. «Այժմ դուք ձեզ նվիրեցիք Տիրոջը, մոտեցե՛ք և ընծանե՛ր բերեք»։ Եվ հավաքվածները զոհեր ու գոհության ընծաներ բերեցին Տիրոջ տուն, իսկ ովքեր սրտով հոժար էին, ողջակեզներ մատուցեցին։
Նա նորոգեց Տիրոջ զոհասեղանը և նրա վրա փրկության ու գոհաբանության զոհեր մատուցեց։ Նա Հուդայի բնակիչներին պատվիրեց, որ Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, պաշտեն։
Տասը ոչխարից մեկը նվեր կլինի Իսրայելի բոլոր ցեղերից՝ ձեր քավության և փրկության զոհերի ու ողջակեզների համար,- ասում է Տերը՝ Աստված։-
Այն պետք է ուտել ընծայման օրն ու հաջորդ օրը, և եթե որևէ բան մնա երրորդ օրվան, այն կրակով պետք է այրվի։
Եթե Տիրոջը գոհության զոհ ես մատուցում, ապա այն այնպե՛ս մատուցիր, որ քո զոհածն ընդունելի լինի։
իսկ ձիթայուղով հունցված ամեն մի զոհ, ինչպես նաև չհունցվածը, պատկանում է Ահարոնի որդիներից յուրաքանչյուրին հավասարապես։
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Ով Տիրոջը խաղաղության զոհ մատուցի, նա իր խաղաղության զոհից Տիրոջն ընծա թող մատուցի։
Քանի որ եթե մատուցեք ձեր ողջակեզներն ու զոհերը, չեմ ընդունի և ձեր փրկության հայտնի զոհաբերություններին ես չեմ նայի։
իբրև փրկության զոհ՝ երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մեկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Սովգարի որդի Նաթանայելի ընծան։