Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 45:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Տասը ոչխարից մեկը նվեր կլինի Իսրայելի բոլոր ցեղերից՝ ձեր քավության և փրկության զոհերի ու ողջակեզների համար,- ասում է Տերը՝ Աստված։-

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Եվ Իսրայելի ջրարբի արոտների հոտերից՝ մեկ ոչխար՝ երկու հարյուրից։ Սրանք պիտի մատուցեն իբրև հացի ընծա, ողջակեզ և խաղաղության զոհ, որպեսզի նրանց համար քավություն լինի»,- ասում է Տեր Աստված։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 45:15
15 Խաչաձեւ Հղումներ  

Ձեթի վերաբերյալ հրահանգն այս է. մի քսեստ՝ մեկ տասներորդ սափոր յուղ (քանի որ տասը քսեստը մեկ սափոր է)։


Իշխանի ձեռքով պետք է կատարվեն ողջակեզները, զոհերն ու սպանդը՝ տոներին, ամսագլուխներին, շաբաթներին։ Եվ Իսրայելի այդ տան բոլոր տոներին նա պետք է մատուցի զոհերն ու ողջակեզները՝ մեղքերի համար ու փրկության, Իսրայելի այդ տունը սրբագործելու համար»։


Այսպես կանի ամսվա յոթերորդ օրը՝ տաճարը սրբագործելու համար բոլոր անգիտակցաբար և պարզամտորեն մեղանչածներից։


Նա իր ձեռքը թող դնի ընծայի գլխին՝ ընդունելի լինելու անձի քավության համար։


Թող անիծյալ լինի այն մարդը, որ կխաբի. նրա հոտի մեջ որձ կլինի, բայց արատավորը կմատուցի Տիրոջը. նրա ուխտն իր անձի վրա է։ Քանի որ ես հաղթող Թագավոր եմ,- ասում է Ամենակալ Տերը,- և իմ անունը նշանավոր է ազգերի մեջ»։


Քանի որ եթե կույր կենդանի զոհ մատուցեք, չար գործ չի՞ լինի, և եթե կաղ կամ հիվանդոտ կենդանի մատուցեք, չար գործ չի՞ լինի։ Լավ, այն քո իշխանի՛ն մատուցիր, մի՞թե կընդունի քեզ կամ նկատի կառնի քեզ,- ասում է Ամենակալ Տերը։


Որովհետև, եթե հաշտվեցինք Աստծու հետ իր Որդու մահվամբ այն ժամանակ, երբ թշնամի էինք իրեն, որչա՜փ առավել փրկված կլինենք նրա կյանքով, երբ արդեն հաշտված ենք։


ու երկուսին մեկ մարմնով հաշտեցնի Աստծու հետ իր խաչի միջոցով։ Սպանելով թշնամությունն իր մեջ՝


Ձեզ էլ, որ մի ժամանակ Աստծուց օտարացած էիք և թշնամի ձեր մտածումներով,


Ուստի պետք էր, որ նա ամեն ինչով եղբայրներին նմանվեր, որպեսզի լիներ ողորմած և հավատարիմ քահանայապետ Աստծու առաջ իր ծառայության մեջ՝ քավելու ժողովրդի մեղքերը.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ