Վկայության խորանում՝ Ուխտի տապանակի վարագույրի դիմաց։ Ահարոնն ու նրա որդիները երեկոյից մինչև առավոտ թող այն վառեն Տիրոջ առաջ։ Դա Իսրայելի որդիների կողմից կատարվելիք հավիտենական օրենք թող լինի սերնդեսերունդ»։
ՂԵՎՏԱԿԱՆ 6:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս բանը պիտի կրկնի Ահարոնի որդիներից նա, որն օծվելով՝ պիտի հաջորդի նրան։ Սա հավիտենական օրենք է և պիտի կատարվի ամբողջությամբ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քահանան պիտի վերցնի մի լիքը բուռ հացի ընծայի ընտիր ալյուրից, դրա յուղից և հացի ընծայի վրա եղած ամբողջ կնդրուկը և նրա հիշատակի մասն այրի զոհասեղանի վրա՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար։ |
Վկայության խորանում՝ Ուխտի տապանակի վարագույրի դիմաց։ Ահարոնն ու նրա որդիները երեկոյից մինչև առավոտ թող այն վառեն Տիրոջ առաջ։ Դա Իսրայելի որդիների կողմից կատարվելիք հավիտենական օրենք թող լինի սերնդեսերունդ»։
Այն թող տանի քահանաներին՝ Ահարոնի որդիներին։ Քահանան թող վերցնի ձիթայուղով հունցված մի բուռ նաշիհ ու ողջ կնդրուկը և դրանք դնի զոհասեղանին՝ իբրև հիշատակի ընծա՝ անուշահոտություն Տիրոջ համար։
Հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների համար, որտեղ էլ բնակվելիս լինեք. ճարպ և արյուն երբեք չուտեք»։
Յուղով հունցելուց հետո տապակի մեջ պիտի պատրաստվի այն։ Դա կտրտված, մաքուր վիճակում պիտի մատուցվի՝ իբրև Տիրոջն ընծայաբերվող անուշահոտ ընծա։