Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 6:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Քահանան պիտի վերցնի մի լիքը բուռ հացի ընծայի ընտիր ալյուրից, դրա յուղից և հացի ընծայի վրա եղած ամբողջ կնդրուկը և նրա հիշատակի մասն այրի զոհասեղանի վրա՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Այս բանը պիտի կրկնի Ահարոնի որդիներից նա, որն օծվելով՝ պիտի հաջորդի նրան։ Սա հավիտենական օրենք է և պիտի կատարվի ամբողջությամբ։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 6:15
5 Խաչաձեւ Հղումներ  

Ահարոնն ու նրա որդիները ժողովի վրանում՝ վկայության խորանի առջևի վարագույրի դրսի կողմում, երեկոյից մինչև առավոտ Տիրոջ առաջ վառած պիտի պահեն։ Դա Իսրայելի որդիների կողմից հաստատված հավիտենական կանոն լինի նրանց համար իրենց սերունդների մեջ»։


և այն բերի Ահարոնի որդիների՝ քահանաների մոտ։ Քահանան վերցնի յուղած այդ ընտիր ալյուրից մի բուռ ամբողջ կնդրուկի հետ միասին և այն այրի զոհասեղանի վրա իբրև հիշատակ՝ Տիրոջը անուշահոտ զոհ լինելու համար։


Քահանան մատուցվելիք ընծայից մի մաս կվերցնի իբրև խորհրդանշական բաժինը և կայրի զոհասեղանի վրա՝ Տիրոջը անուշահոտ այրված զոհ լինելու համար։


Ձեր սերունդների մեջ ձեր բոլոր բնակավայրերում սա հավիտենական կանոն լինի. բնավ չուտեք այրված ո՛չ ճարպ և ո՛չ էլ արյուն»։


Այս է հացի ընծայի օրենքը. Ահարոնի որդիները այն պիտի մատուցեն Տիրոջ առաջ, զոհասեղանի դիմաց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ