Թշնամություն պիտի դնեմ քո և կնոջ միջև, ինչպես նաև քո զավակի ու նրա զավակի միջև։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»։
ՂԵՎՏԱԿԱՆ 4:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և երբ իրեն հայտնի դառնա այն մեղքը, որ գործել է, իր գործած մեղքի համար թող ընծա մատուցի այծերից էգ և արատ չունեցող մի ուլ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե իր գործած մեղքը հայտնվի իրեն, իր գործած մեղքի համար այծերից անարատ մի էգ այծ թող բերի։ |
Թշնամություն պիտի դնեմ քո և կնոջ միջև, ինչպես նաև քո զավակի ու նրա զավակի միջև։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»։
Դրա համար էլ Տերն ինքը ձեզ նշան է տալու։ Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրան Էմմանուել պիտի կոչեն.
Մինչև ե՞րբ պիտի թափառես, ո՛վ անարգված դուստր. չէ՞ որ Տերը փրկություն է հաստատել նոր ստեղծած վայրում, որպեսզի մարդիկ ազատագրված շրջեն այնտեղ»։
իսկ դրանից հետո հայտնի դառնա նրանց կատարած մեղքը, ժողովուրդն իր գործած մեղքը քավելու համար նախրից առանց արատի մի արջառ թող զոհաբերի։ Այն թող բերեն Վկայության խորանի դռան մոտ,
և իրեն հայտնի դառնա այն մեղքը, որ գործել է, ապա թող ընծա մատուցի այծերից արու և արատ չունեցող մի նոխազ։
եթե օծված քահանայապետը մեղանչի՝ ժողովրդին հանցավոր դարձնելով, իր գործած մեղքը քավելու համար նա Տիրոջը առանց արատի մի արջառ թող մատուցի։
Տիրոջ նկատմամբ կատարած իր հանցանքների ու գործած մեղքերի համար նա հոտից մի էգ գառ կամ մի էգ ուլ թող մատուցի՝ իբրև մեղքի զոհ։ Քահանան թող քավի նրա մեղքերը, և նրա մեղքերը թող ներվեն։
Քանի որ այն, ինչ անհնար էր Օրենքի համար, որովհետև մարմինը նրան տկար էր դարձնում, Աստված հնարավոր դարձրեց. առաքեց իր Որդուն մեղանչական մարմնի նմանությամբ ու մեղքի համար և մարմնի մեջ դատապարտեց մեղքը,
Այլևս խտրություն չկա ո՛չ հրեայի և հեթանոսի, ո՛չ ծառայի և ազատի, ո՛չ արուի և էգի, որովհետև դուք ամենքդ մեկ եք Քրիստոս Հիսուսով։