Ամենքն էլ մոլորված ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորվեց, և Տերը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար։
ՂԵՎՏԱԿԱՆ 3:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իր ձեռքը թող դնի ընծայի գլխին և մորթի այն Վկայության խորանի դռանը։ Ահարոնի որդիները՝ քահանաները, արյունը թող շաղ տան ողջակեզի զոհասեղանի վրա՝ շուրջանակի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ իր ձեռքը դնի իր ընծայի գլխին և այն մորթի ժողովի վրանի առաջ, և Ահարոնի որդիները նրա արյունը շաղ տան զոհասեղանի վրա՝ շուրջբոլորը։ |
Ամենքն էլ մոլորված ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորվեց, և Տերը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար։
այն թող մորթեն Տիրոջ առաջ՝ զոհասեղանի հյուսիսային կողմում, և Ահարոնի որդիները՝ քահանաները, արյունը թող շուրջանակի շաղ տան զոհասեղանի վրա։
Ապա թող Տիրոջ առաջ մորթեն զվարակը և քահանաները՝ Ահարոնի որդիները, արյունը թող բերեն ու շաղ տան Վկայության խորանի դռան առջև գտնվող զոհասեղանի վրա՝ շուրջանակի։
իր ձեռքը թող դնի նրա գլխին, թող մորթեն Տիրոջ առջև՝ Վկայության խորանի դռանը, և Ահարոնի որդիները՝ քահանաները, արյունը թող շաղ տան զոհասեղանի վրա՝ շուրջանակի։
ժողովրդի ծերերը Տիրոջ առջև իրենց ձեռքը թող դնեն արջառի գլխին և Տիրոջ առջև թող մորթեն այն։
Նա իր ձեռքը թող դնի նոխազի գլխին, թող այն մորթեն Տիրոջ առջև՝ այնտեղ, որտեղ ողջակեզներն են մորթում, քանի որ սա մեղքի զոհ է։
Նա արջառը թող բերի Վկայության խորանի դռան մոտ՝ Տիրոջ առջև, իր ձեռքը Տիրոջ առջև թող դնի նրա գլխին, և արջառը թող մորթեն Տիրոջ առջև։
Երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը»։
Արդարև, Աստված ինքն էր, որ Քրիստոսով աշխարհը հաշտեցրեց իր հետ և հաշվի չառավ նրանց մեղքերը ու մեզ տվեց հաշտության խոսքը։
Որովհետև Աստված մեզ համար մեղավոր արեց նրան, ով մեղքը չէր ճանաչել, որպեսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները դառնանք։
Նա մեր մեղքերն իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք, զերծ լինելով մեղքերից, արդարության կենակից լինենք. նրա վերքերով բժշկվեցիք դուք։