Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 1:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 այն թող մորթեն Տիրոջ առաջ՝ զոհասեղանի հյուսիսային կողմում, և Ահարոնի որդիները՝ քահանաները, արյունը թող շուրջանակի շաղ տան զոհասեղանի վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Այն մորթի զոհասեղանի մոտ՝ հյուսիսային կողմում, Տիրոջ առաջ, և Ահարոնի որդիները՝ քահանաները, նրա արյունը թող շաղ տան զոհասեղանի վրա՝ շուրջբոլորը։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 1:11
12 Խաչաձեւ Հղումներ  

Ապա թող Տիրոջ առաջ մորթեն զվարակը և քահանաները՝ Ահարոնի որդիները, արյունը թող բերեն ու շաղ տան Վկայության խորանի դռան առջև գտնվող զոհասեղանի վրա՝ շուրջանակի։


Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, աչքերովդ դեպի հյուսի՛ս նայիր»։ Աչքերս բարձրացրի դեպի հյուսիսային կողմը, և ահա զոհասեղանի դռան հյուսիսային կողմում՝ մուտքի մոտ, որ դեպի արևելք էր նայում, նախանձի կուռքն էր դրված։


Հանցանքի զոհը պետք է մորթել ողջակեզի խոյ մորթելու վայրում՝ Տիրոջ առջև, իսկ արյունը թող հեղի զոհասեղանի խարսխին՝ շուրջանակի։


Աշտանակը դրեց Վկայության խորանի մեջ՝ սեղանի դիմաց, խորանի հարավային կողմում։


Մովսեսը, վերցնելով զոհերի արյան կեսը, լցրեց ամանների մեջ, իսկ արյան մյուս կեսը հեղեց զոհասեղանի առաջ։


Իր ձեռքը թող դնի նրա գլխին, և մեղքերի քավության համար զոհաբերվող ուլը թող մորթեն այնտեղ, որտեղ ողջակեզներն են մորթում։


Մովսեսը մորթեց խոյը և նրա արյունը շուրջանակի թափեց զոհասեղանի վրա։


Մյուս գառը թող մորթի այն վայրում, որտեղ մորթում են ողջակեզն ու մեղքի զոհը, այսինքն՝ սուրբ վայրում։ Որովհետև մեղքի զոհը և հանցանքի զոհը նույն կերպ են արվում և պատկանում են քահանային և ամենասուրբ զոհ են։


Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այսպես է ասում Տերը՝ Աստված. “Զոհասեղանը գործածելու օրվա հրահանգները սրանք են՝ նրա վրա ողջակեզ մատուցել, շուրջը արյուն ցողել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ