ՂԵՎՏԱԿԱՆ 27:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե վաթսուն տարեկանից բարձր է տղամարդը, նրա գինն է տասնհինգ երկդրամյան արծաթ, իսկ նույն տարիքի կնոջը՝ տասը երկդրամյան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե վաթսուն տարեկանից բարձր լինի, քո գնահատությունը տղամարդու համար տասնհինգ սիկղ, իսկ կնոջ համար տասը սիկղ լինի։ |
Մեկ ամսականից մինչև հինգ տարեկան արուի դեպքում՝ հինգ երկդրամյան արծաթ, իսկ նույն տարիքի աղջկա դեպքում՝ երեք երկդրամյան արծաթ։
Եթե որևէ մեկն աղքատ լինի՝ վճարելու այդ գինը, նա պետք է դիմի քահանային, և քահանան նրա գինը թող նվազեցնի։ Ինչ կարողություն որ ունի ուխտ անողը, ըստ այդմ էլ նրա համար գին թող նշանակի քահանան։