ՂԵՎՏԱԿԱՆ 26:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ձեր զորությունն ի չիք պիտի դառնա, հողն իր բերքը չպիտի տա, ոչ էլ վայրի ծառերը պտուղ պիտի տան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ձեր ուժը զուր տեղը կսպառվի, ձեր հողն իր արդյունքը չի տա, ոչ էլ երկրի ծառերը՝ իրենց պտուղը։ |
ապա ցորենի փոխարեն եղինջ թող բուսնի այնտեղ, գարու փոխարեն՝ մորենի»։ Եվ Հոբը դադարեց խոսելուց։
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Երանի՜ բոլոր նրանց, ովքեր երկնչում են Տիրոջից Եվ գնում նրա ճանապարհներով։
Քանի որ դու թողեցիր քո փրկիչ Աստծուն և չհիշեցիր Տիրոջը՝ քո օգնականին, դրա համար էլ անհավատ տունկ և անհավատ սերմ պիտի տնկես։
Այն օրը, երբ տնկես, պիտի մոլորվես։ Եթե անգամ կանուխ սերմանես, պիտի ծաղկի ամռանը, այն օրը, երբ կտակելու ես, ինչպես հայրն է ժառանգություն թողնում իր որդիներին։
Իսկ ես ասացի. «Ուրեմն զուր տեղը հոգնեցի, իմ ուժն ունայն ծախսեցի, բայց իմ իրավունքը Տիրոջից է, և իմ վաստակն իմ Աստծու առաջ է։
Ցորեն ցանեցիք, սակայն փուշ եք հնձելու, և ձեր հողաբաժիններն օգուտ չեն տալու ձեզ։ Ձեր հպարտությունն ամոթանքի է փոխվելու այն նախատինքից, որ կրելու եք Տիրոջ առաջ։
Դրա համար կդառնամ ու կառնեմ իմ ցորենն իր ժամանակին, իմ գինին ու ձեթը՝ իրենց ժամանակին. նրանից կխլեմ նաև իմ հագուստը և իմ կերպասը, որպեսզի չծածկի իր ամոթույքը։
ապա անձրև կուղարկեմ ձեզ իր ժամանակին, և հողն իր բերքը կտա, իսկ դաշտերի ծառերը կտան իրենց պտուղները։
Ո՞վ էիք, երբ քսան քոռ գարի էիք լցնում ձեր ամանները, բայց տասը քոռ գարի էր լինում, և լցնում էիք ձեր հնձանները՝ հիսուն մար գինի հանելու համար, բայց քսան էր լինում։
Այն ժամանակ Տերը խիստ կզայրանա ձեզ վրա, արգելք կդնի երկնքի վրա, անձրև չի լինի, հողն իր բերքը չի տա, և դուք շատ արագ կկորչեք այս բարեբեր երկրից, որ Տերը տվել է ձեզ։
Անիծյալ՝ քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը, քո արջառների նախիրներն ու ոչխարների հոտերը։
Իմ բարկությունից հուր է բորբոքվել։ Դա կայրի մինչև դժոխքի խորքերը, կլափի հողն ու նրա բերքը, կբորբոքի լեռների հիմքերը։