ՂԵՎՏԱԿԱՆ 25:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե մեկն աղքատանա և վաճառի իր կալվածքից, ապա իր մոտիկ ազգականը կարող է գալ ու վերստին գնելով՝ փրկել իր մերձավորի կալվածքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե քո եղբայրն աղքատանա և վաճառի իր կալվածքի մի մասը, ապա նրա մոտիկ ազգականը թող գա նրա մոտ և փրկագնի իր եղբոր վաճառածը։ |
Իսկ եթե ազգական չունենա, բայց ինքը հետո հարստանա և ի վիճակի լինի իր կալվածքը հետ վերցնելու փրկագին տալ,
Եթե քեզ մոտ հաստատված եկվորը կամ պանդուխտը հարստանա, և քո աղքատացած եղբայրը վաճառվի քեզ մոտ հաստատված այդ եկվորին կամ պանդուխտին կամ վերջիններիս ընտանիքներում ծնվածին,
Որովհետև գիտեք, թե մեր Տեր Հիսուս Քրիստոսն ի՛նչ շնորհ արեց. նա, որ հարուստ էր, ձեզ համար աղքատացավ, որպեսզի դուք նրա աղքատանալով հարստանաք։
Եվ նոր երգեր էին երգում՝ ասելով. «Արժանի ես վերցնելու այդ գիրքը և քանդելու դրա կնիքները, քանի որ մորթվեցիր և քո արյունով գնեցիր մեզ Աստծու համար, բոլոր ցեղերից ու լեզուներից և հեթանոսների բազմություններից։
Նոոմինն իր հարսին ասաց. «Օրհնյալ լինի նա Տիրոջից, որ իր գութը չպակասեցրեց ողջերից և մեռածներից»։ Նոոմինը նրան ասաց. «Նա մեզ մոտիկ մարդ է, նա մեր ազգականներից է»։
Արդ, չէ՞ որ Բոոսը, որին ծառայող աղջիկների հետ մնում էիր, մեր ազգականն է։ Ահա նա այս գիշեր գարի է կալսում։
Ասաց. «Ո՞վ ես դու»։ Նա ասաց. «Ես քո աղախին Հռութն եմ։ Քո քղանցքը տարածի՛ր քո աղախնի վրա, որովհետև դու իմ ազգականն ես»։
Բոոսն այն ազգականին ասաց. «Նոոմինը, որը վերադարձել է Մովաբի դաշտից, վաճառում է մեր եղբայր Ելիմելեքի արտի բաժինը։