նրանց ծանուցեցիր քո սուրբ շաբաթը և քո ծառա Մովսեսի ձեռքով նրանց պատվիրաններ, հրամաններ և օրենքներ տվեցիր։
ՂԵՎՏԱԿԱՆ 23:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մինչև այն օրը, երբ այդ ընծաները ձեր Աստծուն կմատուցեք, նոր բերքից հաց կամ բոված ցորեն չուտեք։ Դա հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների մեջ, որտեղ էլ բնակվելու լինեք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մինչև ձեր նվերը ձեր Աստծուն մատուցելու օրը չպիտի ուտեք ո՛չ հաց, ո՛չ էլ աղանձած կամ թարմ հասկեր։ Դա հավիտենական կանոն կլինի ձեր սերունդների մեջ ձեր բոլոր բնակավայրերում։ |
նրանց ծանուցեցիր քո սուրբ շաբաթը և քո ծառա Մովսեսի ձեռքով նրանց պատվիրաններ, հրամաններ և օրենքներ տվեցիր։
Ոմանք՝ կառքերով, ուրիշները երիվարներով են պարծենում, Իսկ մենք մեր Աստծու անունն ենք գովաբանում։
Վկայության խորանում՝ Ուխտի տապանակի վարագույրի դիմաց։ Ահարոնն ու նրա որդիները երեկոյից մինչև առավոտ թող այն վառեն Տիրոջ առաջ։ Դա Իսրայելի որդիների կողմից կատարվելիք հավիտենական օրենք թող լինի սերնդեսերունդ»։
Եթե բերքի երախայրիքից Տիրոջն ընծա մատուցես, մաքրած ու բոված նոր ցորե՛ն մատուցիր՝ իբրև քո բերքի երախայրիքի ընծա։
Առտնին ոչ մի գործ չանեք։ Դա հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների մեջ, որտեղ էլ բնակվելիս լինեք։
Տարվա յոթ օր որպես Տիրոջ տոն տոնեք։ Դա հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների մեջ։ Յոթերորդ ամսին կկատարեք այդ տոնը։
Հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների համար, որտեղ էլ բնակվելիս լինեք. ճարպ և արյուն երբեք չուտեք»։
Եվ հիշի՛ր, որ ստրուկ էիր եգիպտացիների երկրում, և հետամո՛ւտ եղիր, որ կատարես այս պատվիրանները»։