Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 23:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Նաև յուղով հունցված երկու տասներորդ գրիվ նաշիհ պիտի մատուցեք որպես ողջակեզ, անուշահոտություն Տիրոջ համար, ինչպես նաև իբրև նվեր՝ մեկ քառորդ դորակ գինի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Նրա հացի ընծան յուղով հունցված երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր լինի. դա անուշահոտ զոհաբերություն է Տիրոջ համար։ Նաև որպես հեղելու ընծա՝ մեկ քառորդ հիմեն գինի թող լինի։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 23:13
15 Խաչաձեւ Հղումներ  

Ո՞վ գիտի, թերևս դառնա ու զղջա և իր հետևից թողնի օրհնություն, զոհաբերություններ ու պատարագներ Տիրոջը՝ մեր Աստծուն։


Քո՛ւրձ հագեք, ողբացե՛ք, քահանանե՛ր, սո՛ւգ արեք, զոհասեղանի պաշտոնյանե՛ր, մտե՛ք, քուրձո՛վ քնեք, Աստծու պաշտոնյանե՛ր, քանի որ ձեր Աստծու տնից պակասեցին զոհաբերություններն ու պատարագները։


Զոհաբերություններն ու պատարագները վերացան Տիրոջ տնից. սո՛ւգ արեք, քահանանե՛ր՝ զոհասեղանի պաշտոնյանե՛ր,


Դրա հետ վաղ առավոտյան կմատուցի նաև մաննա արդուի չափի մեկ վեցերորդ մասով և քսեստի մեկ երրորդի չափով յուղ՝ ազնիվ ալյուրին խառնելու համար։ Մաննայի ընծայումը Տիրոջը հավիտենական հրահանգ է.


Զոհ մատուցվող յուրաքանչյուր զվարակի և խոյի հետ պետք է բերել մեկ քսեստ ազնիվ ալյուր և մեկ քսեստ յուղ՝ հաց պատրաստելու համար։


Ջուրն էլ մի դորակի չափով կխմես։


Այս ողջակեզը կմատուցեք ամեն շաբաթ օր, բացի ամենօրյա ողջակեզից և նրա հեղման ընծայից»։


Ութերորդ օրը նա թող առնի արատ չունեցող մեկ տարեկան երկու գառ, արատ չունեցող մեկ տարեկան մի ոչխար, յուղով հունցված երեք տասներորդ գրիվ նաշիհ՝ իբրև անարյուն զոհ և մեկ գավաթ ձիթայուղ։


Այդ մսին դիպչողը կսրբանա, և եթե դրա արյունից ընկնի զգեստի վրա, այն պետք է լվացվի մաքուր վայրում։


սրբարանի հինգ հարյուր սիկղ հիրիկ և մեկ հիմեն ձիթապտղի ձեթ։


Խնկարկության սեղանի վրա օտար խունկ մի՛ ծխեք, ողջակեզներ, զոհեր ու գինի մի՛ մատուցեք։


Խուրձը ընծայաբերելու օրը նաև արատ չունեցող մեկ տարեկան ոչխար պետք է ողջակեզ անել Տիրոջ համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ