Սգացե՛ք ձեզ, որովհետև կործանվեց Գեդեբոնը՝ ձեր մեհյանի տեղը։ Այնտեղ պիտի բարձրանաք՝ մովաբացիների Նաբավի վրա լաց լինելու։ Ողբացե՛ք, որ ամեն ոք ածիլել է իր գլուխը և խուզել իր մորուքը։
ՂԵՎՏԱԿԱՆ 21:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ի նշան սգի՝ իրենց գլուխը թող չածիլեն, մորուքների ծայրերը չկտրեն և իրենց մարմնի վրա դաջվածքներ չանեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իրենց գլուխների վրա ճաղատ մաս չանեն, իրենց մորուքի ծայրերը չկտրեն և իրենց մարմնի վրա դաջվածքներ չանեն։ |
Սգացե՛ք ձեզ, որովհետև կործանվեց Գեդեբոնը՝ ձեր մեհյանի տեղը։ Այնտեղ պիտի բարձրանաք՝ մովաբացիների Նաբավի վրա լաց լինելու։ Ողբացե՛ք, որ ամեն ոք ածիլել է իր գլուխը և խուզել իր մորուքը։
Այն օրը Զորությունների Տերը կանչեց լաց ու կոծ անելու, ողբալու, մազերը պոկոտելու և քուրձ հագնելու։
նրանց համար արյունբզիկ չեն լինելու և մազերը չեն փետելու. նրանք լացի չեն արժանանալու և ոչ էլ թաղման։
Բոլոր գլուխներն ամենուրեք պիտի սափրվեն, բոլոր մորուքները կտրվեն, բոլոր ձեռքերը կուրծք ծեծեն, բոլոր մարմինները քուրձ պիտի հագնեն։
«Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ հեսանով սրված սուսե՛ր առ՝ ավելի սուր, քան վարսավիրների ածելին։ Այն ձեռք կբերես քեզ համար և կանցկացնես գլխիդ ու մորուքիդ վրայով, ապա կշեռքը կվերցնես և կտրված մազերը կկշռես։
Եվ Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա մյուս որդիներին՝ Եղիազարին ու Իթամարին. «Ձեր գլուխները մի՛ բացեք և ձեր հանդերձները մի՛ պատառոտեք, որպեսզի չմահանաք, և ժողովրդի վրա բարկություն չիջնի։ Տիրոջ կողմից այրվածների համար թող ողբան ձեր եղբայրները և Իսրայելի ողջ տունը։
Ձեր տոները սգի կվերածեմ, և ձեր բոլոր երգերը՝ ողբի, քուրձ կգցեմ ամեն տարիքի մարդկանց վրա և բոլոր գլուխներին՝ ճաղատություն. նրա համար կդարձնեմ որպես սիրելիի սուգ, և նրանց համար, որ նրա հետ կլինեն՝ որպես ցավերի օր։
Ածիլվի՛ր և կտրի՛ր մազերդ քո փափկասուն որդիների համար, լայնացրո՛ւ մազերիդ կտրվածքն արծվի պես, քանի որ գերեվարվեցին քեզնից։
«Դուք Տիրոջ՝ ձեր Աստծու որդիներն եք։ Մեռելի վրա սգալիս ձեզ մի՛ ծվատեք և ձեր ճակատի մազերը մի՛ փետեք,