ՂԵՎՏԱԿԱՆ 20:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե մեկն ամուսնանա նույն հորից կամ նույն մորից ծնված իր քրոջ հետ և տեսնի նրա ամոթույքը, իսկ քույրն էլ տեսնի նրա ամոթույքը, ապա դա նախատինք է. նրանք պետք է վերանան իրենց ժողովրդի միջից, որովհետև նա իր քրոջ ամոթույքն է բացել։ Նրանք պիտի ընդունեն իրենց մեղքերի հատուցումը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե մի տղամարդ ամուսնանա իր քրոջ հետ, այսինքն՝ իր հոր աղջկա կամ իր մոր աղջկա հետ և տեսնի նրա մերկությունը, և աղջիկն էլ տեսնի նրա մերկությունը, դա անպատվություն է։ Նրանք պիտի կորչեն իրենց ժողովրդի աչքի առջևից. նա իր քրոջ մերկությունն է բացել. պիտի կրի իր անօրենության պատիժը։ |
Թամարն ասաց նրան. «Ո՛չ, եղբա՛յր, ինձ մի՛ նվաստացրու, քանի որ Իսրայելում այդպիսի բան չի արվում։ Դու էլ մի՛ արա այդ անզգամությունը։
Քո մեջ յուրաքանչյուրն իր մերձավորի կնոջն էր պղծում, յուրաքանչյուրն ամբարշտությամբ իր հարսին էր պղծում, յուրաքանչյուրն իր քրոջը՝ իր հոր դստերն էր բռնաբարում։
Խառնակվելու նպատակով որևէ կենդանու մերձեցող կնոջն ու կենդանուն սպանե՛ք, թող մեռնեն, քանի որ հանցավոր են։
Եթե կինը հանցավոր լինի, այդ դեպքում ամուսինը թող անպարտ լինի, իսկ կինը թող կրի իր գործած մեղքի պատասխանատվությունը”»։
«Անիծյալ լինի նա, ով կկենակցի իր քրոջ հետ՝ նույն հորից կամ նույն մորից»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։