Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 20:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Այն տղամարդը, որ պառկի դաշտանի մեջ գտնվող կնոջ հետ և տեսնի նրա ամոթույքը, տեսած է լինում նրա արյան աղբյուրը, իսկ կինը ցույց տված է լինում իր արյան աղբյուրը, ուրեմն երկուսն էլ թող վերանան իրենց ժողովրդի միջից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Եթե մի մարդ պառկի դաշտանի շրջանում գտնվող մի կնոջ հետ և բանա նրա մերկությունը, ուրեմն նա բացել է նրա արյան աղբյուրը, և կինն էլ բացել է իր արյան աղբյուրը. երկուսն էլ պիտի վերանան իրենց ժողովրդի միջից։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 20:18
6 Խաչաձեւ Հղումներ  

Ով այդպիսի բան պատրաստի և ով դրանից օտարականի տա, թող վերանա իր ժողովրդի միջից”»։


լեռների վրա զոհաբերվածից չի ուտում, Իսրայելի տան կուռքերին աչք չի գցում, իր մերձավորի կնոջը չի պղծում, իր կնոջն էլ դաշտանի ժամանակ չի մերձենում,


Քո մեջ իրենց հոր ամոթն էին մեջտեղ հանում և քո մեջ պղծությամբ դաշտանավոր կնոջ էին բռնաբարում։


«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե որևէ կին հղիանա և արու զավակ ծնի, թող նա անմաքուր համարվի յոթ օր, իր դաշտանի շրջանի օրերի չափով անմաքուր թող համարվի։


Եվ եթե որևէ մեկը քնի նրա հետ, և նրա պղծությունը դիպչի իրեն, յոթ օր թող անմաքուր համարվի։ Մինչև երեկո թող անմաքուր համարվի նաև այն անկողինը, որի վրա այդ մարդը կքնի։


Դաշտանի պղծության մեջ գտնվող կնոջը չմերձենաս՝ նրա ամոթույքը տեսնելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ