Որևէ մեկն իր արյունակից հարազատին թող չմոտենա նրա ամոթույքը բանալու նպատակով։ Ես եմ Տերը։
ՂԵՎՏԱԿԱՆ 20:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա, որ պառկի իր հոր կնոջ հետ, նա բացած է լինում իր հոր ամոթույքը։ Երկուսն էլ թող մահվան դատապարտվեն, քանի որ նրանք ամբարշտացել են և հանցավոր են։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ով որ պառկի իր հոր կնոջ հետ, ուրեմն նա բացել է իր հոր մերկությունը. երկուսն էլ անպատճառ պիտի մեռցվեն. իրենց մահվան համար իրենք են մեղավոր։ |
Որևէ մեկն իր արյունակից հարազատին թող չմոտենա նրա ամոթույքը բանալու նպատակով։ Ես եմ Տերը։
որ կոխկռտում են երկրի հողը, կռփահարում էին աղքատների գլուխները և շեղում խոնարհների ճանապարհները, և հայր ու որդի միևնույն բոզի մոտ էին մտնում, որպեսզի պղծեն իրենց Աստծու անունը։
Առհասարակ խոսում են ձեր մեջ առկա պոռնկության մասին, և այնպիսի պոռնկության, որ հեթանոսների մեջ անգամ չի հանդիպում, ինչպես՝ կենակցել իր հոր կնոջ հետ։
«Անիծյալ լինի նա, ով կպառկի իր հոր կնոջ հետ, քանի որ դրանով բացած կլինի իր հոր ամոթույքը»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։
«Անիծյալ լինի նա, ով կկենակցի իր զոքանչի հետ»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։ «Անիծյալ լինի նա, ով կկենակցի իր կնոջ քրոջ հետ»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։