ՂԵՎՏԱԿԱՆ 2:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քահանան թող կրակի վրա դնի ձիթայուղով աղանձից և ողջ կնդրուկը՝ իբրև հիշատակի ընծա, որովհետև ընծա է Տիրոջ համար»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քահանան իբրև խորհրդանշական բաժին թող այրի ծեծած ցորենից և յուղից, նաև ամբողջ կնդրուկը՝ Տիրոջը զոհ լինելու համար»։ |
Տիրոջ Հոգին ինձ վրա է, հենց դրա համար նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն,
Փորոտիքն ու ոտքերը թող լվանան ջրով, և քահանաները դրանք նույնպես թող դնեն զոհասեղանի վրա, որովհետև զոհը ողջակեզ է՝ անուշահոտություն Տիրոջ համար։
Դրանք կարող եք մատուցել Տիրոջը՝ որպես բերքի երախայրիք, բայց զոհասեղանի վրա այն չայրեք իբրև անուշահոտություն Տիրոջ համար։
Եթե բերքի երախայրիքից Տիրոջն ընծա մատուցես, մաքրած ու բոված նոր ցորե՛ն մատուցիր՝ իբրև քո բերքի երախայրիքի ընծա։
Նա էր, որ մարմնի մեջ եղած իր օրերում աղոթքներ և պաղատանքներ էր մատուցում ուժգին գոչումով և արտասուքներով նրան, ով կարող էր փրկել իրեն մահվանից։ Եվ լսելի եղավ իր բարեպաշտության համար։