կվերցնես յուղով հունցված բաղարջ հացեր և բաղարջ կարկանդակներ ու յուղով օծված բաղարջ բլիթներ։ Այդ բոլորը յուղով հունցված նաշիհով կպատրաստես։
ՂԵՎՏԱԿԱՆ 2:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Վրան ձիթայո՛ւղ լցրու և կնդրո՛ւկ դիր։ Դա անարյուն ընծա է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա վրա յուղ կթափես և կնդրուկ կդնես վրան. դա հացի ընծա է։ |
կվերցնես յուղով հունցված բաղարջ հացեր և բաղարջ կարկանդակներ ու յուղով օծված բաղարջ բլիթներ։ Այդ բոլորը յուղով հունցված նաշիհով կպատրաստես։
Տերն ասաց Մովսեսին. «Վերցրո՛ւ անուշաբույր նյութեր. ստաշխ, եղնգաքար, անուշաբույր քաղբան և մաքուր կնդրուկ։ Դրանք թող քաշով իրար հավասար լինեն։
«Եթե մեկը անարյուն ընծա մատուցի Տիրոջը, թող իր ընծան նաշիհ լինի, վրան ձիթայուղ լցնի ու կնդրուկ դնի։
Եթե բերքի երախայրիքից Տիրոջն ընծա մատուցես, մաքրած ու բոված նոր ցորե՛ն մատուցիր՝ իբրև քո բերքի երախայրիքի ընծա։
Քահանան թող կրակի վրա դնի ձիթայուղով աղանձից և ողջ կնդրուկը՝ իբրև հիշատակի ընծա, որովհետև ընծա է Տիրոջ համար»։
Եթե նա ի վիճակի չէ զույգ տատրակներ կամ աղավնիների երկու ձագեր մատուցելու, իր գործած մեղքերի քավության համար թող նվիրաբերի մեկ տասներորդ գրիվ նաշիհ՝ իբրև մեղքի զոհ։ Դրա վրա թող ձիթայուղ չլցնի և կնդրուկ չդնի, որովհետև մեղքի զոհ է։