Նա ասաց իր հորը. «Թող քեզ վիրավորական չթվա, տե՛ր, որ քո ներկայությամբ չեմ կարող ոտքի ելնել, որովհետև դաշտանի մեջ եմ»։ Լաբանը խուզարկեց ամբողջ վրանը, բայց կուռքերը չգտավ։
ՂԵՎՏԱԿԱՆ 19:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ալեհեր մարդկանց առաջ ոտքի՛ կանգնեք և պատվե՛ք ծերերին։ Երկնչի՛ր քո Աստծուց։ Ես եմ Տերը՝ քո Աստվածը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ալեհեր մարդու առաջ վե՛ր կաց, ծերին պատվի՛ր և վախեցի՛ր քո Աստծուց. ես եմ Տերը։ |
Նա ասաց իր հորը. «Թող քեզ վիրավորական չթվա, տե՛ր, որ քո ներկայությամբ չեմ կարող ոտքի ելնել, որովհետև դաշտանի մեջ եմ»։ Լաբանը խուզարկեց ամբողջ վրանը, բայց կուռքերը չգտավ։
Հովսեփը նրանց վերցրեց նրա ծնկներից, և նրանք երկրպագեցին նրան՝ մինչև գետին խոնարհվելով նրա առաջ։
Բերսաբեեն գնաց Սողոմոն արքայի մոտ, որպեսզի նրա հետ խոսի Ադոնիայի մասին։ Արքան ոտքի կանգնեց նրա առջև, համբուրեց նրան և նստեց իր գահին։ Արքայի մոր համար էլ աթոռ բերվեց, և մայրը նստեց նրա աջ կողմում։
այլ վախեցե՛ք Տիրոջից՝ Աստծուց, որը մեծ զորությամբ ու բարձր բազկով ձեզ դուրս բերեց Եգիպտոսից։ Նրանի՛ց վախեցեք, նրա՛ն երկրպագեք ու նրա՛ն զոհեր մատուցեք։
Բարաքիելի որդի Եղիուս Բուզացին նորից խոսեց ու ասաց. «Ես երիտասարդ եմ տարիքով, իսկ դուք՝ ավելի երեց։ Դրա համար ես լուռ եմ մնացել՝ վախենալով ձեզ իմ իմաստությունը հայտնել։
Ժողովուրդն իրար պիտի անցնի, տղամարդը տղամարդու դեմ պիտի ելնի, ընկերը՝ ընկերոջ դեմ, մանուկը ծերի հետ պիտի ընդհարվի, անարժանը՝ արժանավորի հետ։
Համրին մի՛ վիրավորիր, կույրի ճանապարհին խոչ ու խութ մի՛ դիր։ Երկնչի՛ր Տիրոջից՝ քո Աստծուց. ես եմ Տերը՝ քո Աստվածը։
Արդ, յուրաքանչյուրին վճարե՛ք իրեն հասանելիքը՝ որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկյուղ՝ երկյուղը, որին պատիվ՝ պատիվը։
Խստությամբ մի՛ հանդիմանիր ծերերին, այլ հորդորի՛ր որպես հորը, երիտասարդներին՝ որպես եղբայրների,