իրենց տղաներին և աղջիկներին ողջակեզ արեցին, կախարդություն ու հմայություն արեցին, համարձակվեցին Տիրոջ առջև չարություն գործել և զայրացրին նրան։
ՂԵՎՏԱԿԱՆ 19:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Վհուկներին մի՛ հետևեք և ոգեհարցների հետ մի՛ առնչվեք, որպեսզի նրանցով չպղծվեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վհուկներին մի՛ հետևեք և հմայողներին մի՛ հարցրեք, որպեսզի նրանցով չպղծվեք. ե՛ս եմ Տերը՝ ձեր Աստվածը։ |
իրենց տղաներին և աղջիկներին ողջակեզ արեցին, կախարդություն ու հմայություն արեցին, համարձակվեցին Տիրոջ առջև չարություն գործել և զայրացրին նրան։
իր որդիներին ողջակեզ արեց, հմայություն արեց, թռչուններին նայելով գուշակություններ արեց, վհուկներ ու նշանագետներ պահեց։ Տիրոջ առջև շատ չարիքներ գործելով՝ բարկացրեց նրան։
Հովսիան վերացրեց վհուկներին, նշանագետներին, մեռելահարցուկներին, կուռքերը և Հուդայի երկրում ու Երուսաղեմում եղած ամեն տեսակ գարշությունները, որպեսզի հաստատի Օրենքի գրքի այն խոսքերը, որ Տիրոջ տանը Քեղկիա քահանայի գտած մատյանում էին գրված։
Այսպիսով Սավուղը, համաձայն Տիրոջ խոսքի, մեռավ իր այն անօրենությունների պատճառով, որ գործել էր Տիրոջ դեմ, որովհետև Տիրոջ խոսքը չպահելով՝ վհուկներից խորհուրդ հարցրեց։ Սամուել մարգարեն պատասխան տվեց նրան,
Նա իր ձեռքով իր որդիներին ողջակեզ արեց Բեննոմի երկրում և հմայություն, գուշակություն ու դյութություն էր անում։ Նա ուներ վհուկներ ու կախարդներ։ Շատացրեց իր չար գործերը Տիրոջ առջև և բարկացրեց նրան։
Եվ քո խոսքերը դեպի հողը պիտի խոնարհվեն, քո պատգամները գետնի մեջ մտնեն, քո ձայնը պիտի հնչի գետնի տակից խոսողի նման, և հողի ընդերքում քո ձայնը պիտի մարի։
գուցե կարողանաս ո՞ւժ առնել։ Չարչարվեցիր քո խորհուրդներով։ Թող վեր կենան ու քեզ փրկեն աստղագուշակները, որոնք դիտում են երկնքի աստղերը, թող պատմեն քեզ, թե ի՛նչ է գալու քո գլխին։
Եվ եթե ձեզ ասեն՝ «Հարցրե՛ք վհուկներին ու մեռելահարցուկներին, նանրախոսներին ու որովայնախոսներին», այն ժամանակ ասացե՛ք. «Մի՞թե որևէ ազգ իր Աստծուն չպիտի դիմի, ողջերի համար մեռածների՞ն պիտի հարցնեն։
Թող յուրաքանչյուրդ ակնածի իր հորից ու իր մորից։ Պահե՛ք իմ շաբաթ օրերը, քանզի ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
Եթե որևէ տղամարդ կամ կին վհուկ կամ ոգեհարց լինի, թող մահապատժի ենթարկվի, թող նրանց քարկոծեն, որովհետև հանցավոր են”»։
կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություն, երկպառակություն, բաժանում,
Իսկ ծույլերի ու անհավատների, ոճրագործների և պոռնիկների, կախարդների ու կռապաշտների, հմայողներին և բոլոր ստախոս ամբարիշտների բաժինը ծծմբով ու հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է»։
Սամուելը մահացել էր, նրան ողբացել էր ամբողջ Իսրայելը ու նրան թաղել իր քաղաք Արիմաթեմում։ Սավուղը երկրից վերացրել էր ոգեհարցներին ու գուշակներին։