Մովսեսը Տիրոջ առջև ասաց. «Ահա Իսրայելի որդիներն ինձ չլսեցին, փարավոնն ինչպե՞ս ինձ կլսի, հատկապես որ ես լավ խոսող մեկը չեմ»։
ՂԵՎՏԱԿԱՆ 19:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ մտնեք այն երկիրը, որ Տերը՝ Աստված, տալու է ձեզ, ամեն տեսակի պտղատու ծառե՛ր տնկեցեք և մաքրե՛ք նրա անմաքրությունը։ Առաջին երեք տարիների բերքը թող անմաքուր լինի ձեզ համար. այն չուտեք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ մտնեք այդ երկիրը և ամեն տեսակ պտղատու ծառեր տնկեք, դրանց պտուղները անմաքո՛ւր դիտեք անթլփատության պես։ Երեք տարի ձեզ համար դրանք անթլփատություն կհամարվեն. դրանցից չպիտի ուտեք։ |
Մովսեսը Տիրոջ առջև ասաց. «Ահա Իսրայելի որդիներն ինձ չլսեցին, փարավոնն ինչպե՞ս ինձ կլսի, հատկապես որ ես լավ խոսող մեկը չեմ»։
Արդ, ո՞ւմ հետ խոսեմ և ո՞ւմ մոտ վկայություն անեմ, որ լսի. ահավասիկ նրանց ականջներն անթլփատ են, և նրանք չեն կարողանում լսել։ Ահա Տիրոջ խոսքը նրանց համար նախատինք եղավ, և այն այլևս ախորժելի չի լինելու նրանց։
«Երբ մտնեք քանանացիների երկիրը, որը ես ձեզ իբրև սեփականություն եմ տալու, և ձեր ստացած երկրի տներում բորոտության ախտ ուղարկեմ,
Քահանան հանցանքների քավության խոյը թող զոհաբերի Տիրոջ առջև՝ նրա մեղքերի քավության համար, և նրա մեղքերին թողություն կտրվի։
«Նորածին հորթը, գառը կամ ուլը յոթ օր պետք է մնա մոր մոտ։ Ութերորդ օրից սկսած և դրանից հետո այն կարող է ընդունելի նվեր լինել Տիրոջը զոհաբերելու համար։
Մինչև այն օրը, երբ այդ ընծաները ձեր Աստծուն կմատուցեք, նոր բերքից հաց կամ բոված ցորեն չուտեք։ Դա հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների մեջ, որտեղ էլ բնակվելու լինեք։
Կամակորնե՛ր, սրտով ու ականջով անթլփատնե՛ր, դուք միշտ հակառակ եք Սուրբ Հոգուն. ինչպես որ ձեր հայրերն էին, այնպես էլ դուք։