Երբ Իսրայելը բնակություն հաստատեց այդ երկրում, Ռուբենը գնաց ու պառկեց իր հոր հարճի՝ Բալլայի հետ։ Իսրայելն իմացավ և շատ վատ ընդունեց դա։ Հակոբի որդիները տասներկուսն էին։
ՂԵՎՏԱԿԱՆ 18:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՛ անպատվիր քո հորը՝ քո հոր կնոջ ամոթույքը տեսնելով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո հոր կնոջ մերկությունը չբանաս. դա քո հոր մերկությունն է։ |
Երբ Իսրայելը բնակություն հաստատեց այդ երկրում, Ռուբենը գնաց ու պառկեց իր հոր հարճի՝ Բալլայի հետ։ Իսրայելն իմացավ և շատ վատ ընդունեց դա։ Հակոբի որդիները տասներկուսն էին։
Քո մեջ իրենց հոր ամոթն էին մեջտեղ հանում և քո մեջ պղծությամբ դաշտանավոր կնոջ էին բռնաբարում։
Նա, որ պառկի իր հոր կնոջ հետ, նա բացած է լինում իր հոր ամոթույքը։ Երկուսն էլ թող մահվան դատապարտվեն, քանի որ նրանք ամբարշտացել են և հանցավոր են։
որ կոխկռտում են երկրի հողը, կռփահարում էին աղքատների գլուխները և շեղում խոնարհների ճանապարհները, և հայր ու որդի միևնույն բոզի մոտ էին մտնում, որպեսզի պղծեն իրենց Աստծու անունը։
Առհասարակ խոսում են ձեր մեջ առկա պոռնկության մասին, և այնպիսի պոռնկության, որ հեթանոսների մեջ անգամ չի հանդիպում, ինչպես՝ կենակցել իր հոր կնոջ հետ։
Ոչ ոք իրավունք չունի ամուսնանալու իր հոր կնոջ հետ, որպեսզի իր հորը այդպիսով անպատված չլինի»։
«Անիծյալ լինի նա, ով կպառկի իր հոր կնոջ հետ, քանի որ դրանով բացած կլինի իր հոր ամոթույքը»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։