ՂԵՎՏԱԿԱՆ 18:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կատարե՛ք իմ հրամանները և պահե՛ք իմ պատվիրաններն ու կառաջնորդվեք դրանցով։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կատարե՛ք իմ հրամանները և պահե՛ք իմ կանոնները, որպեսզի դրանցով առաջնորդվեք. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ |
Ես եմ ձեր Տերը՝ Աստված, իմ հրամաններո՛վ շարժվեք, իմ օրենքնե՛րը պահեք ու դրանք գործադրե՛ք,
իմ հոգին եմ տալու ձեզ։ Եվ այնպես եմ անելու, որ իմ արդարությամբ ընթանաք, օրենքներս պահեք ու կատարեք դրանք,
իմ ծառա Դավիթն էլ՝ իշխան նրանց մեջ. լինելու է մեկ հովիվ նրանց բոլորի համար, որպեսզի նրանք իմ պատվիրաններով ընթանան, օրենքներս պահեն ու դրանք գործադրեն։
Պահե՛ք իմ օրենքներն ու իմ բոլոր պատգամները։ Ո՛չ տեղաբնակը, ո՛չ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատած պանդուխտը չպետք է կատարի այդ բոլոր պղծությունները,
Պահեք իմ բոլոր պատվիրաններն ու իմ բոլոր պատգամները կատարեք։ Այդ ամենը կատարող մարդը կփրկվի դրանցով։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
Իմ օրենքները պահե՛ք։ Չթողնես, որ քո անասունը այլ տեսակի անասունի հետ խառնակվի։ Նույն հողամասի վրա երկու տեսակի սերմեր մի՛ ցանիր։ Երկու տարբեր կտորներից խարդախորեն կարված հագուստները մի՛ հագիր։
Պահպանե՛ք իմ բոլոր օրենքներն ու իմ բոլոր հրամանները և կատարե՛ք դրանք։ Ես եմ Տերը՝ Աստված”»։
Պահե՛ք իմ բոլոր հրամաններն ու իմ բոլոր պատվիրանները և կատարե՛ք դրանք, որպեսզի ձեզանից չխորշի այն երկիրը, ուր ես տանելու եմ ձեզ այնտեղ բնակվելու համար։
Երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատվիրանների և օրենքների ճանապարհով։
«Սրանք են այն պատվիրանները, օրենքներն ու կանոնները, որ Տերը՝ մեր Աստվածը, հրամայեց ուսուցանել ձեզ, որպեսզի դրանք գործադրեք այն երկրում, ուր պիտի մտնեք՝ ժառանգելու։