Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՂԵՎՏԱԿԱՆ 18:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նրանց պատճառով երկիրը գարշելի դարձավ, ես պատժեցի նրանց անօրենությունները, և երկիրը նողկաց իր բնակիչներից։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այն երկիրը պղծվեց, և ես նրա անօրենությունը պիտի հատուցեմ նրան, և այն երկիրը պիտի փսխի իր բնակիչներին։

Տես գլուխը



ՂԵՎՏԱԿԱՆ 18:25
25 Խաչաձեւ Հղումներ  

Նա, կուռքեր պաշտելով, գարշելի դարձավ, արեց այն ամենը, որ ամորհացին էր արել, որին Տերը վերացրել էր Իսրայելի որդիների առջևից։


որ տվեցիր մեզ քո ծառա մարգարեների միջոցով՝ այսպես ասելով. “Այն երկիրը, ուր մտնելու ես՝ ժառանգելու այն, պղծված է այդ երկրի ազգերի պղծությամբ, իրենց աղտեղություններով լի է այն։


Օրհնեց նրանց, և շատ բազմացան, Եվ նրանց անասունները չպակասեցին։


Երկիրն իր բնակիչներով մեղանչեց, քանզի զանց առան Տիրոջ օրենքները, խեղաթյուրեցին նրա պատվիրանները և դրժեցին հավիտենական ուխտը։


քանզի Տերն ահավասիկ իր սրբարանից բարկություն է բերում երկրի բնակիչների վրա, իսկ երկիրը պիտի ցույց տա իր արյունը և չպիտի թաքցնի սպանվածներին։


Այսպես է ասում Տերն այդ ժողովրդին. «Այդպես սիրեցին նրանք թափառել ու իրենց չխնայեցին»։ Եվ Աստված բարեհաճ չեղավ նրանց հանդեպ. այժմ պիտի հիշի նրանց անիրավությունները և պիտի այցելի նրանց իրենց մեղքերի համար։


Ես նախ նրանց կրկնակի կհատուցեմ իրենց անիրավությունների դիմաց, նաև նրանց մեղքերի դիմաց, որոնցով պղծեցին իմ երկիրը, իրենց կուռքերի մեռելոտիներով և իրենց անօրենություններով լցրին իմ ժառանգությունը»։


Տարավ մեզ Քերմել՝ ուտելու նրա պտուղն ու բարիքները”. իսկ դուք մտաք ու պղծեցիք իմ երկիրը, իմ ժառանգությունը պղծության մատնեցիք։


Ահա թե ինչու Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում այդ հովիվների մասին, որոնք հովվում են իմ ժողովրդին. «Դուք ցրեցիք իմ ոչխարներին, հեռացրիք նրանց, չխնամեցիք նրանց։ Այժմ ահա ես վրեժ եմ լուծելու ձեզնից՝ ձեր չար ընթացքի համեմատ»,- ասում է Տերը։


Այս ամենից հետո,- ասում է Տերը,- մի՞թե չեմ այցելելու, կամ այդպիսի ազգից ես վրեժ չե՞մ լուծելու։


Այս ամենից հետո,- ասում է Տերը,- մի՞թե չեմ այցելելու և այդպիսի ազգից վրեժ չե՞մ լուծելու։


Սգացե՛ք լեռների վրա և ողբացե՛ք անապատի բլուրների վրա, աղաղակե՛ք, որովհետև դրանք ամայացան. այլևս մարդիկ չեն անցնում այդ տեղերով, և չեն լսվում անասունների ձայները։ Երկնային թռչուններից մինչև անասունները բոլորը զարմացան ու գնացին։


Նաև հետ կդարձնեմ նրա բոլոր ուրախությունները՝ նրա տոները և նրա ամսագլուխները, նրա շաբաթները և նրա բոլոր նորալուսինները։


թեպետև զոհեր կմատուցեն և դրանց միսը կուտեն, Տերը չի ընդունի այն։ Արդ, կհիշի նրանց անիրավությունները և վրեժխնդիր կլինի նրանց անօրենությունների համար, քանի որ նրանք Եգիպտոս վերադարձան և պիղծ բաներ կուտեն ասորեստանցիների մեջ։


Ապականվեցին ըստ բարձունքի օրերի. կհիշի նրանց անօրենությունները և վրեժխնդիր կլինի նրանց մեղքերի համար։


Պահե՛ք իմ օրենքներն ու իմ բոլոր պատգամները։ Ո՛չ տեղաբնակը, ո՛չ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատած պանդուխտը չպետք է կատարի այդ բոլոր պղծությունները,


Որպեսզի ձեզանից էլ չնողկա երկիրը, երբ պղծեք այն, ինչպես որ նողկաց ձեզնից առաջ այստեղ ապրած ազգերից։


Որովհետև գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը մինչև այժմ հեծեծում է և երկունքի ցավերի մեջ է։


որովհետև Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով. այդպիսի գարշելի բաների համար է Տերը նրանց վերացնում քո առջևից։


ապա նրա մարմինը ծառի վրա թող չմնա. նույն օրն իսկ կթաղեք նրան, որովհետև Աստծուց անիծված է նա, ով կախված է ծառից։ Մի՛ պղծեք այն երկիրը, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ իբրև ժառանգություն»։


Ոչ թե քո արդար լինելու և քո սրտի մաքրության համար ես մտնում նրանց երկիրը՝ ժառանգելու այն, այլ այդ ազգերի անօրենության համար է Տերը՝ քո Աստվածը, ոչնչացնում նրանց քո առջևից, որպեսզի հաստատի այն ուխտը, որ երդվել է Տերը մեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին։