Իմ ուխտը պիտի հաստատեմ իմ և քո միջև, իմ և քեզնից հետո գալիք քո ժառանգների միջև սերնդեսերունդ, մի հավիտենական ուխտ՝ քո Աստվածը լինելու, ինչպես նաև քեզնից հետո քո սերունդների Աստվածը։
ՂԵՎՏԱԿԱՆ 18:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ ու ասա՛ նրանց. “Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ |
Իմ ուխտը պիտի հաստատեմ իմ և քո միջև, իմ և քեզնից հետո գալիք քո ժառանգների միջև սերնդեսերունդ, մի հավիտենական ուխտ՝ քո Աստվածը լինելու, ինչպես նաև քեզնից հետո քո սերունդների Աստվածը։
Ձեզ պիտի վերցնեմ որպես իմ ժողովուրդը և պիտի լինեմ ձեր Աստվածը, և պիտի իմանաք, որ ես՝ Տերը, ձեր Աստվածն եմ, որ ձեզ հանելու եմ եգիպտացիների բռնությունից
Եվ նրանց ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. այն օրվանից, երբ Իսրայելի տունն ընտրեցի, երբ ինձ հայտնեցի Հակոբի տան զավակին, երբ եգիպտացիների երկրում ինձ նրանց հայտնեցի, նրանց ձեռք մեկնեցի ու ասացի. “Ես եմ ձեր Տերը՝ Աստված”,-
Եվ նրանց ասացի. “Յուրաքանչյուր ոք իր կուռքերն իր աչքերից թող դե՛ն նետի. եգիպտացիների ընթացքով մի՛ պղծվեք։ Ես եմ ձեր Տերը՝ Աստված”։
Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, սրբվե՛ք և սո՛ւրբ եղեք, քանի որ սուրբ եմ ես՝ Տերը, ձեր Աստվածը։ Ձեր անձերը մի՛ պղծեք՝ երկրի վրա շարժվող զեռուններ ուտելով։
Պահե՛ք իմ պատվիրանները, այն է՝ մի՛ կատարեք այն ամենը, ինչն օրինական է պիղծերի համար, և որ գործվել են ձեզանից առաջ, մի՛ պղծվեք դրանցով, քանզի ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։
Կատարե՛ք իմ հրամանները և պահե՛ք իմ պատվիրաններն ու կառաջնորդվեք դրանցով։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
Ձեր այգին ճռաքաղ մի՛ արեք, և ոչ էլ այգեկութից հետո ձեր այգում մնացած խաղողի ողկույզները հավաքեք։ Դրանք թող մնան տնանկին ու պանդուխտին։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
Ձեր երկրի տեղաբնակի պե՛ս ընդունեք նրան, և եկվորը թող բնակվի ձեզ մոտ։ Նրան սիրի՛ր քո անձի պես, որովհետև դուք էլ պանդուխտ եղաք եգիպտացիների երկրում։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
Մի՛ հետևեք այն ժողովուրդների օրենքներին, որոնց ես վանելու եմ ձեզանից, որովհետև նրանք կատարեցին բոլոր այդ վատ արարքները, և ես նողկանք զգացի նրանց հանդեպ։