Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 20:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Եվ նրանց ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. այն օրվանից, երբ Իսրայելի տունն ընտրեցի, երբ ինձ հայտնեցի Հակոբի տան զավակին, երբ եգիպտացիների երկրում ինձ նրանց հայտնեցի, նրանց ձեռք մեկնեցի ու ասացի. “Ես եմ ձեր Տերը՝ Աստված”,-

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 և նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Այն օրը, երբ ես Իսրայելին ընտրեցի և Հակոբի տան սերնդին երդվեցի և ինքս ինձ հայտնեցի նրանց Եգիպտոսի երկրում և երդվեցի նրանց՝ ասելով. "Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը"։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 20:5
36 Խաչաձեւ Հղումներ  

Այն ժառանգություն է ստանալու ամեն ոք՝ որպես եղբայր, որովհետև ես, ձեռքս բարձրացրած, երդվել էի ձեր հայրերին տալ այն։ Եվ այժմ երկիրը ձեզ է հասնում որպես ժառանգության բաժին։


Եվ ես այդ անապատում ձեռքս նրանց վրա բարձրացրի՝ ազգերի մեջ նրանց ցրիվ տալու և երկրներով մեկ ցիրուցան անելու համար,


Եվ ես անապատում նրանց վրա ձեռքս բարձրացրի՝ նրանցից ոչ մեկին չտանելու համար այն երկիրը, որ նրանց էի հատկացրել, երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում, որ ավելի քաղցր է, քան ուրիշ որևէ երկրինը,


Որովհետև դու սուրբ ժողովուրդ ես և պատկանում ես Տիրոջը՝ քո Աստծուն, և Տերը՝ քո Աստվածը, քեզ ընտրեց՝ երկրի վրա ապրող մնացած բոլոր ազգերից՝ լինելու իր սեփական ժողովուրդը։


Ժողովուրդը հավատաց և ուրախացավ, որ Աստված այցելել է Իսրայելի որդիներին և տեսել է նրանց նեղությունները։ Ժողովուրդը խոնարհվեց ու երկրպագեց։


և իջա փրկելու նրանց եգիպտացիների ձեռքից, հանելու նրանց այն երկրից ու տանելու բարի ու ընդարձակ մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում՝ քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների, գերգեսացիների և հեբուսացիների երկիրը։


Աբրամն ասաց սոդոմացիների արքային. «Երդվում եմ Բարձրյալ Աստծով, որ ստեղծեց երկինքն ու երկիրը,


Եվ այն հրեշտակը, որին տեսել էի, և որն իր ոտքը դրել էր ծովի ու ցամաքի վրա, իր աջ ձեռքը երկինք բարձրացրեց


Եվ եթե Աստված իր ընտրյալների համար այդ օրերը չպակասեցներ, ոչ մեկը չէր փրկվի։ Բայց հանուն ընտրյալների, որոնց Աստված ընտրեց, այդ օրերը պակասեցրեց։


դրա համար էլ կենդանի եմ ես,- ասում է Տերը՝ Աստված,- քեզ հետ վարվելու եմ ըստ քո թշնամության, ըստ քո նախանձի, որով ատել ես նրանց։ Քեզ ճանաչել կտամ ինձ, երբ դատեմ քեզ։


«Չե՞ս տեսնում՝ ի՛նչ է խոսում այդ ժողովուրդը՝ ասելով. “Աստված, որ ընտրել էր երկու ազգատոհմերի, մերժեց նրանց”։ Այդպիսով նրանք զայրացնում են իմ ժողովրդին, կարծես նրանց համար նա այլևս ազգ չէ»։


Եղե՛ք ինձ վկաներ, ես էլ՝ ձեզ վկա,- ասում է Տերը՝ Աստված.- և իմ ծառան, որին ընտրեցի, որպեսզի իմանաք ու հավատաք ինձ և գիտակցեք, որ ես եմ։ Ինձնից առաջ ուրիշ Աստված չի եղել, ինձնից հետո ևս չի լինի։


Քո սաստումից կփախչեն և քո ձայնի որոտումից կսարսեն,


Եկե՛ք, իմ որդինե՛ր, և լսե՛ք ինձ. Տիրոջ երկյուղը ձեզ կուսուցանեմ։


Ձեռքս երկինք բարձրացնելով՝ երդվում եմ իմ աջով ու ասում. Կենդանի եմ ես հավիտյան,


որովհետև դուք Տիրոջ՝ ձեր Աստծու սուրբ ժողովուրդն եք։ Տերը՝ ձեր Աստվածը, երկրի վրա ապրող բոլոր ազգերից քեզ է ընտրել՝ լինելու իր սեփական ժողովուրդը»։


որովհետև նա սիրում է քո հայրերին և նրանց հետնորդներին՝ ձեզ, նախընտրեց բոլոր ազգերից և իր մեծ զորությամբ հանեց քեզ Եգիպտոսից՝


“Հոժարե՞լ է Աստված մտնել ու ազգերից իր համար ազգ ընտրել փորձությամբ, նշաններով, հնարքներով, պատերազմով, հզոր ձեռքով ու բարձր բազկով, մեծամեծ տեսիլներով՝ այն բոլոր միջոցներով, որ Տերը՝ մեր Աստվածը, գործադրեց Եգիպտոսում քո իսկ առջև, որպեսզի տեսնես”։


Աստված ասաց Մովսեսին. «Ես եմ Տերը,


Արդ, կգնաս և կհավաքես Իսրայելի որդիների ավագանուն ու կասես նրանց. “Տերը՝ ձեր հայրերի Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, երևաց ինձ ու ասաց. “Այցելեցի ձեզ և տեսա այն ամենը, ինչ որ պատահում է ձեզ հետ Եգիպտոսում։


Եվ ասաց նրան. «Ես եմ քո հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածն ու Հակոբի Աստվածը»։ Մովսեսը շրջեց իր դեմքը, քանի որ երկնչում էր ուղիղ նայել Աստծուն։


և երդվեց Նրանով, որ հավիտյան կենդանի է, որն ստեղծեց երկիրն ու նրա մեջ առկա ամեն բան, երկինքն ու նրա մեջ առկա ամեն բան, երդվեց, որ այլևս չկա ժամանակ.


որ երևացի Աբրահամին, Իսահակին ու Հակոբին։ Նրանց Աստվածն եմ, և իմ անունը Տեր է, բայց նրանց այդ չհայտնեցի։


և ձեզ տանելու եմ այն երկիրը, որ երդվեցի տալ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին։ Այն ձեզ եմ տալու որպես ժառանգություն, որովհետև ես եմ Տերը”»։


«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ ու ասա՛ նրանց. “Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։


Եվ եկա հասա քեզ ու տեսա, որ ժամանակդ հասել էր, ինչպես նաև կուսությունդ խախտողների ժամանակը։ Թևերս քեզ վրա տարածեցի և մերկությունդ ծածկեցի։ Երդում արեցի և ուխտ կապեցի քեզ հետ,- ասում է Ամենակալ Տերը,- և իմը եղար։


Տերը բարեհաճեց ու ընտրեց ձեզ ոչ թե նրա համար, որ դուք բոլոր ազգերից բազմամարդ եք. իրականում դուք բոլոր ազգերից սակավաթիվ եք,


Երբ ամբողջ ժողովուրդը տեսավ դա, ընկավ երեսնիվայր և ասաց. «Արդարև, Տերն Աստված է, Տերն Աստված է»։


իսկ ես՝ Տերս, նրանց Աստվածն եմ լինելու, իմ ծառա Դավիթն էլ՝ իշխան նրանց մեջ։ Ես՝ Տերս, խոսեցի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ