ՂԵՎՏԱԿԱՆ 17:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև ամեն մի մարմնի շունչը իր արյունն է։ Ես Իսրայելի որդիներին ասացի. “Ոչ մի մարմնի արյուն չուտեք”, որովհետև ամեն մի մարմնի շունչը իր արյունն է։ Ով որ ուտի դա, կմեռնի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև ամեն մարմնի կենդանությունն իր արյունն է իր հոգով։ Ուստի Իսրայելի որդիներին ասացի. “Ոչ մի մարմնի արյուն բնավ չուտեք”, որովհետև ամեն մարմնի կենդանությունն իր արյունն է. ով որ ուտի այն, պիտի կորչի։ |
Հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների համար, որտեղ էլ բնակվելիս լինեք. ճարպ և արյուն երբեք չուտեք»։
այլ գրելու նրանց, որ խորշեն կուռքերին զոհաբերված կերակուրներից և պոռնկությունից, խեղդամահ արված կենդանիներից և արյունից.
Զգո՛ւյշ եղիր, որ արյունը չուտես, որովհետև արյունն անասունի շունչն է։ Շունչը մսի հետ չուտես.