Սիոնն իր բազուկները տարածեց առ Աստված, բայց չկար ոչ ոք, որ մխիթարեր նրան։ Նրա շուրջը նրան նեղողներն են. նրանց մեջ Երուսաղեմը մի նողկալի կին դարձավ։
ՂԵՎՏԱԿԱՆ 15:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն կինը, որից արյուն հոսի, և արյան հոսումը բնական հոսումն է, նա յոթ օր կլինի իր դաշտանի մեջ։ Ով որ դիպչի նրան, անմաքուր կհամարվի մինչև երեկո։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե մի կին ծորում ունենա, և նրա մարմնից ծորածը արյուն է, նա յոթ օր թող մնա իր դաշտանի մեջ. և ով որ դիպչի նրան, անմաքուր կլինի մինչև երեկո։ |
Սիոնն իր բազուկները տարածեց առ Աստված, բայց չկար ոչ ոք, որ մխիթարեր նրան։ Նրա շուրջը նրան նեղողներն են. նրանց մեջ Երուսաղեմը մի նողկալի կին դարձավ։
«Մարդո՛ւ որդի, Իսրայելի տունը բնակվեց իր երկրում, սակայն այն պղծեց իր ընթացքով, իր կուռքերով ու իր պիղծ արարքներով՝ դաշտանի պղծության նման. նրա ընթացքն իմ առաջ է եղել։
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե որևէ կին հղիանա և արու զավակ ծնի, թող նա անմաքուր համարվի յոթ օր, իր դաշտանի շրջանի օրերի չափով անմաքուր թող համարվի։
Եվ երեսուներեք օր էլ նրա արյան մաքրման օրեր պիտի լինեն։ Նա ոչ մի մաքուր բանի ձեռք չպիտի տա և սրբարան չպիտի մտնի, մինչև լրանան նրա մաքրվելու օրերը։
Ինչի վրա որ պառկի այդ կինն իր դաշտանի ընթացքում և ինչի վրա որ նստի նա, անմաքուր պետք է համարվի։
Այն տղամարդը, որ պառկի դաշտանի մեջ գտնվող կնոջ հետ և տեսնի նրա ամոթույքը, տեսած է լինում նրա արյան աղբյուրը, իսկ կինը ցույց տված է լինում իր արյան աղբյուրը, ուրեմն երկուսն էլ թող վերանան իրենց ժողովրդի միջից։
նա, ով դիպչի մի պիղծ սողունի, որը կպղծի իրեն, կամ մի մարդու, որը կարող է պղծել ամեն տեսակ պղծություններով,
որովհետև սրտից են դուրս գալիս չար խորհուրդներ՝ սպանություն, շնություն, պոռնկություն, գողություն, սուտ վկայություն, հայհոյանք։