Որովհետև նա ցավ է պատճառում, բայց հետո նորից ամոքում է, հարվածում է, ապա նրա ձեռքը բժշկում է։
ՂԵՎՏԱԿԱՆ 14:48 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե քահանան գա մտնի, զննի ու տեսնի, որ այդ տանը, ծեփվելուց հետո, ախտը չի տարածվել, թող այն մաքուր հայտարարի, քանի որ ախտը բուժված է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե քահանան գա և տեսնի, որ տունը ծեփվելուց հետո ախտը չի տարածվել տան մեջ, այն ժամանակ քահանան պետք է մաքուր հայտարարի այդ տունը, քանի որ ախտը բուժված է։ |
Որովհետև նա ցավ է պատճառում, բայց հետո նորից ամոքում է, հարվածում է, ապա նրա ձեռքը բժշկում է։
Իրենց նեղության ժամանակ կշտապեն ինձ մոտ ու կասեն. «Դառնանք ու գնանք Տիրոջ՝ մեր Աստծու մոտ. որովհետև նա է մեզ հարվածել, ինքն էլ կբժշկի, վիրավորել է և կվիրակապի մեզ։
Քահանան թող դուրս գա բանակատեղիից, զննի նրան, և եթե բորոտի վրայի բորոտության վերքը բժշկվել է,
Եթե քարերը տեղահանելուց, պատերը քերելուց և նորից ծեփելուց հետո տան մեջ վերստին երևա ախտը,
Ով որ քնի այդ տան մեջ, պետք է լվանա իր հագուստները և անմաքուր համարվի մինչև երեկո։ Ով որ ուտի այդ տան մեջ, պետք է լվանա իր հագուստները և անմաքուր համարվի մինչև երեկո։
Տունը մաքրագործելու համար քահանան թող վերցնի կենդանի մաքուր թռչուն, եղևնու փայտ, կարմիր մանվածք և ծոթրին։
Հիսուսը նրան ասաց. «Դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց, գնա՛ խաղաղությամբ և բժշկվա՛ծ եղիր քո ցավերից»։
Եվ նույն ժամին նա շատերին բժշկեց հիվանդություններից, ցավերի հարվածներից, չար ոգիներից և բազմաթիվ կույրերի տեսողություն շնորհեց։
Եվ ձեզնից ոմանք այդպիսին էին։ Բայց մեղքերից լվացվեցիք, բայց սրբագործվեցիք, բայց արդարացվեցիք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով և մեր Աստծու Հոգով։