Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 14:43 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

43 Եթե քարերը տեղահանելուց, պատերը քերելուց և նորից ծեփելուց հետո տան մեջ վերստին երևա ախտը,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

43 Եթե քարերը հանելուց և տունը քերելուց ու ծեփելուց հետո ախտը դարձյալ երևա տան մեջ,

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 14:43
9 Խաչաձեւ Հղումներ  

այն բանի համար, որ պղծվում էիր, և չես մաքրվելու քո պղծությունից։ Ինչպե՞ս կարող է մաքրվել, քանի դեռ իմ զայրույթը նրա հանդեպ ի կատար չեմ ածել։


Այնուհետև թող առնեն հղկված այլ քարեր և տեղադրեն հանված քարերի տեղում, ուրիշ հող բերեն ու ծեփեն տունը։


ապա քահանան նորից թող մտնի ու զննի. եթե ախտը տարածված է տան մեջ, ուրեմն տան մեջ մնայուն բորոտություն կա. այդ տունը անմաքուր է։


Եթե քահանան գա մտնի, զննի ու տեսնի, որ այդ տանը, ծեփվելուց հետո, ախտը չի տարածվել, թող այն մաքուր հայտարարի, քանի որ ախտը բուժված է։


Որովհետև եթե մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին ճանաչելու շնորհիվ աշխարհի պղծություններից փախչելուց հետո դարձյալ նույն բաներով գայթակղվեն ու դրա մեջ հարատևեն, նրանց վախճանը նախկինից ավելի վատ կլինի.


Նրանց հարմար է գալիս այն ճշմարիտ առածը, թե՝ «Շունն իր փսխածին է վերադառնում» (Առկ. 26.11), կամ՝ «Լվացված խոզի աչքը միշտ տիղմի մեջ է»։


Նրանք ատելի բանսարկուներ են, որոնք ընթանում են իրենց ցանկությունների հետևից. խարդախությամբ մասնակից են լինում սիրո ճաշին՝ անպատկառորեն միայն իրենց պարարտացնելու համար. սրանք հողմակոծ անջուր ամպեր են, պտղակորույս չորացած ծառեր, անպտուղ, կրկնակի մեռած, արմատախիլ եղած.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ