Քարանձավներում էին պառկում ու քնում, որպեսզի երազ տեսնեին. խոզի միս էին ուտում ու զոհերի մսաջուր, և նրանց բոլոր ամանները պղծված էին։
ՂԵՎՏԱԿԱՆ 14:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թող տունը ներսից շուրջանակի քերեն և քերված ծեփը թափեն քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տունը ներսից ամբողջությամբ քերել տա, և քերված հողը թափեն քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։ |
Քարանձավներում էին պառկում ու քնում, որպեսզի երազ տեսնեին. խոզի միս էին ուտում ու զոհերի մսաջուր, և նրանց բոլոր ամանները պղծված էին։
Նրանք Տյուրոսի պարիսպները կործանելու են, նրա նաև աշտարակներն են կործանելու։ Հողն էլ նրա վրայից ցրիվ եմ տալու և այն ապառաժի եմ վերածելու։
հրաման թող տա, որ քանդեն-հանեն այն քարերը, որոնց վրա ախտ կա։ Թող այդ քարերը հանեն քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։
Այնուհետև թող առնեն հղկված այլ քարեր և տեղադրեն հանված քարերի տեղում, ուրիշ հող բերեն ու ծեփեն տունը։
Պետք է քանդել տունը և նրա փայտերը, նրա քարերն ու տան ամբողջ հողը պետք է հանել քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։
և նրան մեջտեղից կկտրի և նրա բաժինը կեղծավորների հետ կդնի. այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց»։
Երբ լճի այն կողմը՝ գերգեսացիների երկիրն անցան, Հիսուսի դեմ ելան երկու դիվահար, որոնք դուրս էին եկել գերեզմաններից։ Նրանք այնքան կատաղի էին, որ ոչ ոք չէր կարողանում անցնել այդ ճանապարհով։
Դրանց թվում են Հիմենոսն ու Ալեքսանդրոսը, որոնց հանձնեցի սատանային, որպեսզի սովորեն չհայհոյել։
Բայց դուրս պիտի նետվեն շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլորը, որ սիրում են սուտն ու կեղծիքը։