Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 14:45 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

45 Պետք է քանդել տունը և նրա փայտերը, նրա քարերն ու տան ամբողջ հողը պետք է հանել քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

45 Տունը պետք է քանդվի, և նրա քարերն ու փայտերը, տան ամբողջ հողը տարվի քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 14:45
14 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ գավիթը, որ տաճարից դուրս է, թո՛ղ այն և մի՛ չափիր, քանի որ այն տրվել է հեթանոսներին։ Նրանք քառասուներկու ամիս սուրբ քաղաքը ոտքի կոխան պիտի դարձնեն։


Հիսուսը դիմեց նրանց և ասաց. «Տեսնո՞ւմ եք այդ ամենը. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդտեղ քարը քարի վրա չպիտի մնա, որ չքանդված չլինի»։


Թագավորը, երբ լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց, կոտորեց ոճրագործներին և այրեց նրանց քաղաքը։


Դրանցից դարձյալ կվերցնես և կրակի մեջ կգցես, կայրես դրանք կրակով, և այնտեղից կրակ դուրս կգա։ Ու Իսրայելի ամբողջ տանը կասես.


կրակի մատնեց Տիրոջ տունը և արքունի ապարանքները, քաղաքի բոլոր տներն ու բոլոր մեծամեծ պալատները հրով այրեց,


Նա վերացրեց պաշտամունքի վայրերը, խորտակեց քարե սյուները, ջարդուփշուր արեց փայտե սյուները, Մովսեսի շինած պղնձե օձը, քանի որ մինչև այդ օրը Իսրայելի որդիները զոհ էին մատուցում նրան և այն կոչում էին Նեեսթան [Օձի պղնձե կուռք]։


Նրանք կործանեցին Բահաղի արձանները, քանդեցին Բահաղի մեհյանը և այն արտաքնոց դարձրին, ինչպես որ է մինչև այսօր։


Թող տունը ներսից շուրջանակի քերեն և քերված ծեփը թափեն քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։


Փակի տակ պահված բոլոր օրերին ով մտնի այդ տունը, մինչև երեկո թող անմաքուր համարվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ