ՂԵՎՏԱԿԱՆ 13:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քահանան թող զննի այն, և եթե վերքն ավելի խորն է, քան մաշկը, և դրա վրայի մազը վերածվել է խարտյաշ աղվամազի, ապա քահանան նրան թող անմաքուր համարի, քանի որ այդ գոնջությունը գլխի բորոտություն է, կամ կզակի բորոտություն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ քահանան պետք է զննի այդ վերքը։ Եթե դա մաշկից խոր երևա, և դրա վրա բարակ դեղնավուն մազ լինի, ապա քահանան թող անմաքուր հայտարարի նրան. դա գոնջություն է՝ գլխի կամ ծնոտի բորոտություն։ |
Եթե քահանան տեսնի, որ գոնջության վերքն ավելի խորը չէ, քան մաշկը, և ոչ էլ մազն է խարտյաշ դարձել, ապա գոնջացածին թող մեկուսացնի յոթ օր։
Քահանան յոթերորդ օրը թող զննի գոնջության վերքը և տեսնելով, որ այն չի տարածվել մաշկի վրա, մազը խարտյաշ չի դարձրել, ոչ էլ գոնջացած մասն է ավելի խորը, քան մաշկը,