Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 13:30 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 քահանան պետք է զննի այդ վերքը։ Եթե դա մաշկից խոր երևա, և դրա վրա բարակ դեղնավուն մազ լինի, ապա քահանան թող անմաքուր հայտարարի նրան. դա գոնջություն է՝ գլխի կամ ծնոտի բորոտություն։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 քահանան թող զննի այն, և եթե վերքն ավելի խորն է, քան մաշկը, և դրա վրայի մազը վերածվել է խարտյաշ աղվամազի, ապա քահանան նրան թող անմաքուր համարի, քանի որ այդ գոնջությունը գլխի բորոտություն է, կամ կզակի բորոտություն։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 13:30
5 Խաչաձեւ Հղումներ  

Եթե մի տղամարդու կամ մի կնոջ գլխի կամ ծնոտի վրա վերք լինի,


Եթե քահանան տեսնի, որ գոնջության վերքը մաշկից խոր չէ, և դրա մեջ սև մազ չկա, ապա քահանան թող յոթ օր արգելափակված պահի գոնջությամբ վարակվածին։


Յոթերորդ օրը քահանան թող զննի ախտակրին։ Եթե գոնջությունը չի տարածվել, և դրա մեջ դեղնավուն մազ չկա, ու գոնջությունը մաշկից խոր չէ,


Այս է ամեն բորոտության ախտի, գոնջության,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ