Արքան խորհեց ու ոսկե երկու հորթ պատրաստելով՝ ասաց ժողովրդին. «Բավական է մինչև Երուսաղեմ գնաք։ Ահա քո աստվածները, ո՜վ Իսրայել, որոնք քեզ դուրս բերեցին եգիպտացիների երկրից»։
«Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ հեսանով սրված սուսե՛ր առ՝ ավելի սուր, քան վարսավիրների ածելին։ Այն ձեռք կբերես քեզ համար և կանցկացնես գլխիդ ու մորուքիդ վրայով, ապա կշեռքը կվերցնես և կտրված մազերը կկշռես։
Եվ եթե փայլունացած մասը նույն տեղում մնա՝ չտարածվի մաշկի վրա, և գույնն էլ մուգ լինի, ուրեմն դա այրվածքի սպի է։ Քահանան մաքուր թող համարի նրան, որովհետև դա այրվածքի հետք է միայն։
քահանան թող զննի այն, և եթե վերքն ավելի խորն է, քան մաշկը, և դրա վրայի մազը վերածվել է խարտյաշ աղվամազի, ապա քահանան նրան թող անմաքուր համարի, քանի որ այդ գոնջությունը գլխի բորոտություն է, կամ կզակի բորոտություն։
Նրա առաջնորդները կաշառքներով էին դատում, նրա քահանաները վարձով էին պատասխան տալիս, նրա մարգարեներն արծաթով էին հայտնում գուշակությունները և Տիրոջն էին ապավինում և ասում. «Մի՞թե Տերը մեզ հետ չէ. մեզ վրա չարիք չի գա»։