Մովաբի բոլոր տանիքներին ու նրա հրապարակներում ամբողջովին լաց ու կոծ է լինելու։ Ես փշրեցի Մովաբը ինչպես մի աման, որ ոչ մի բանի պիտանի չէ,- ասում է Տերը։-
ՂԵՎՏԱԿԱՆ 11:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե խեցեղեն անոթի մեջ դրանցից ընկնի, անոթի մեջ եղածը կպղծվի, իսկ անոթը պիտի ջարդվի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե դրանցից որևէ բան ընկնի հողե ամանի մեջ, ամեն ինչ, որ դրա մեջ է, անմաքուր պիտի լինի. այդ ամանը պետք է ջարդեք։ |
Մովաբի բոլոր տանիքներին ու նրա հրապարակներում ամբողջովին լաց ու կոծ է լինելու։ Ես փշրեցի Մովաբը ինչպես մի աման, որ ոչ մի բանի պիտանի չէ,- ասում է Տերը։-
Ամեն կերակուր, որի վրա պղծված անոթի ջրից կլցվի, կպղծվի, ինչպես նաև այդ անոթի միջի խմելու ջուրը պղծված կլինի։
Այն ամենը, ինչի վրա ընկնեն դրանց սատկած մարմինները, կպղծվեն։ Թոնիր թե օջախ, նման դեպքում պիտի քանդեն, քանի որ պղծվել են։ Դրանք անմաքուր պիտի լինեն ձեզ համար,
Քահանան պետք է այրի այդ հագուստները, դրանք լինեն գործվածք թե կարվածք, բրդից թե քաթանից կամ ամեն տեսակ կաշվե առարկաներ, որոնց վրա կա բիծը, քանի որ դա մնայուն բորոտություն է, կրակով պետք է այրվի։
Պետք է քանդել տունը և նրա փայտերը, նրա քարերն ու տան ամբողջ հողը պետք է հանել քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։
Խեցե որևէ անոթ, որին կդիպչի սերմի ծորում ունեցողը, պետք է ջարդվի, իսկ փայտե ամանները պետք է լվացվեն ջրով, որպեսզի մաքուր համարվեն։
Կավե անոթը, որի մեջ կեփվի, պետք է ջարդվի, իսկ եթե եփվի պղնձե անոթի մեջ, պետք է այն շփել ու ջրով ողողել։
որ վերափոխելու է մեր թշվառ մարմինը՝ իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնելու, այն զորությամբ, որով կարող է ամեն ինչ իր իշխանության ներքո հնազանդեցնել։