ՂԵՎՏԱԿԱՆ 11:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սրանք են այն թռչունները, որ պիղծ են, որոնցից պիտի գարշեք և դրանց միսը պիտի չուտեք. արծիվը, գիշանգղը, ջրարծիվը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թռչունների մեջ սրանցից գարշեք. սրանք չպիտի ուտվեն, պիղծ են. արծիվը, պասկուճը, գետարծիվը, |
Ո՞վ է ագռավների համար կեր պատրաստել, որ նրանց ձագերը Տիրոջն աղաղակեն, մոլորված՝ ուտելիք խնդրեն։
Ահա նա ելնելու է որպես ամպ. նրա կառքերը նման են մրրիկի, նրա երիվարներն ավելի արագընթաց են, քան արծիվները։ Վա՜յ մեզ, որ թշվառացանք։
Իմ ժողովրդի իշխաններն ինձ չճանաչեցին, որովհետև նրանք ոչ թե խելացի, այլ անմիտ որդիներ են. չարություն գործելիս իմաստուն են, իսկ բարի բան անել չգիտեն։
Այսպես է ասում Տերը. «Ահա արծվի նման թշնամին առաջ պիտի սլանա և իր թևերը տարածի Մովաբի վրա։
Լեռների վրա մեզ հալածողները թեթևաշարժ են. նրանք, ինչպես երկնային արծիվներ, ճախրեցին բարձր լեռների վրա և անապատում դարան մտած՝ պաշարեցին մեզ։
«Կիջնի նրանց մեջտեղում՝ իբրև երկիր, և ինչպես արծիվ՝ Տիրոջ տան վրա, քանի որ դրժեցին իմ ուխտը և իմ օրենքի դեմ ամբարշտություն գործեցին։
Նրանց ձիերն ավելի արագ կվազեն, քան ընձառյուծները, ավելի կատաղի, քան արաբացիների գայլերը. նրանց զինյալները կասպատակեն, կդիմեն հեռուներից և կսլանան, ինչպես արծիվները ցանկությամբ՝ կերակուրի վրա։
Եվ աչքերս բարձրացրի և տեսա. ահա երկու կանայք էին ելնում. հողմ՝ նրանց թևերի վրա, և նրանց թևերը նման էին հոպոպի թևերի. չափելու գործիքը բարձրացրին երկրի ու երկնքի միջև։
որովհետև ժամանակին մենք էլ էինք անմիտ, անհնազանդ, մոլորված, ծառայում էինք ցանկությունների և պեսպես անառակությունների, ապրում էինք չարությամբ և նախանձով, ատելի էինք ուրիշներին և ատում էինք միմյանց։