Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 48:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

40 Այսպես է ասում Տերը. «Ահա արծվի նման թշնամին առաջ պիտի սլանա և իր թևերը տարածի Մովաբի վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

40 Որովհետև Տերն այսպես է ասում. «Ահա արծվի պես պիտի սավառնի և իր թևերը տարածի Մովաբի վրա,

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 48:40
11 Խաչաձեւ Հղումներ  

թռչող արծվի ուղին՝ օդում, օձի ճամփան՝ քարի վրա, ծովով անցնող նավի ճամփան և երիտասարդի ճանապարհները։


Այլազգիների նավերը պիտի չվեն, միանգամից ավարի պիտի ենթարկեն ծովակողմը, թե՛ արևելցիներին և թե՛ եդովմացիներին. իրենց ձեռքը պիտի բարձրացնեն նախ Մովաբի վրա, և ամենից առաջ ամովնացիներն են հնազանդվելու։


այն մարդուն, որ ի վիճակի կլինի բարձրացնել իր գլուխը, և այն զորավորին, որ ունակ կլինի որևէ բան անելու, կվերացնի Հուդայի երկրից. նրա բանակը կլցվի ձեր լայնարձակ երկիրը»։ Աստված մեզ հետ է,


Ահա նա ելնելու է որպես ամպ. նրա կառքերը նման են մրրիկի, նրա երիվարներն ավելի արագընթաց են, քան արծիվները։ Վա՜յ մեզ, որ թշվառացանք։


Ահավասիկ թշնամին պիտի երևա արծվի պես, պիտի սլանա ու տարածի իր թևերը նրա ամրոցների վրա, և այդ օրը Եդովմի զորավոր մարդկանց սիրտը պիտի դառնա երկունքի մեջ գտնվող կանանց սրտի պես»։


Լեռների վրա մեզ հալածողները թեթևաշարժ են. նրանք, ինչպես երկնային արծիվներ, ճախրեցին բարձր լեռների վրա և անապատում դարան մտած՝ պաշարեցին մեզ։


և ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. մի մեծ արծիվ՝ մեծաթև, երկայնատարած, խոշոր մագիլներով, մտադրվեց Լիբանան մտնել, մայրիների ամենաընտիրից վերցրեց,


«Կիջնի նրանց մեջտեղում՝ իբրև երկիր, և ինչպես արծիվ՝ Տիրոջ տան վրա, քանի որ դրժեցին իմ ուխտը և իմ օրենքի դեմ ամբարշտություն գործեցին։


Նրանց ձիերն ավելի արագ կվազեն, քան ընձառյուծները, ավելի կատաղի, քան արաբացիների գայլերը. նրանց զինյալները կասպատակեն, կդիմեն հեռուներից և կսլանան, ինչպես արծիվները ցանկությամբ՝ կերակուրի վրա։


Քո դեմ կհանի մի ազգ, հեռու վայրերից՝ երկրի ծագերից, նման խոյացող արծվի, ազգ, որի լեզուն չես հասկանա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ