Դրանք կհագցնես քո եղբայր Ահարոնին ու նրա որդիներին։ Կօծես նրանց, կնվիրագործես նրանց ձեռքերն ու կսրբագործես նրանց, որպեսզի ինձ համար քահանայություն անեն։
ՂԵՎՏԱԿԱՆ 10:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Վկայության խորանի դռնից մի՛ հեռացեք, որպեսզի չմեռնեք, որովհետև օծության յուղը, որ Տիրոջից է, ձեզ վրա է»։ Եվ վարվեցին ըստ Մովսեսի խոսքի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դուք ժողովի վրանի մուտքից դուրս մի՛ եկեք, որպեսզի չմեռնեք, որովհետև Տիրոջ օծության յուղը ձեզ վրա է»։ Եվ նրանք արեցին Մովսեսի խոսքի համաձայն։ |
Դրանք կհագցնես քո եղբայր Ահարոնին ու նրա որդիներին։ Կօծես նրանց, կնվիրագործես նրանց ձեռքերն ու կսրբագործես նրանց, որպեսզի ինձ համար քահանայություն անեն։
Սրբարանից թող դուրս չգա, որպեսզի իր Աստծու սրբարանը չպղծի, որովհետև նա իր վրա կրում է Աստծու օծության սուրբ յուղը։ Ես եմ Տերը։
Մովսեսը, վերցնելով օծության յուղից ու զոհասեղանի վրայի արյունից, ցանեց Ահարոնի ու նրա հանդերձանքի, նրա որդիների ու նրանց հանդերձանքների վրա և սրբագործեց Ահարոնին ու նրա հանդերձանքը, նրա հետ նաև նրա որդիներին ու նրանց հանդերձանքները։
Հիսուսը նրան ասաց. «Թող մեռածնե՛րը թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա՛, քարոզի՛ր Աստծու արքայությունը»։
Հիսուսին, որ Նազարեթից էր. Աստված նրան օծեց Սուրբ Հոգով և զորությամբ, և որը շրջեց բարիք անելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր։