Մովսեսը պղնձե օձ պատրաստեց և այն դրեց ձողի վրա։ Եվ երբ օձը խայթում էր մեկին, նա, նայելով պղնձե օձին, կենդանի էր մնում։
Հռոմեացիներին 8:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քանի որ այն, ինչ անհնար էր Օրենքի համար, որովհետև մարմինը նրան տկար էր դարձնում, Աստված հնարավոր դարձրեց. առաքեց իր Որդուն մեղանչական մարմնի նմանությամբ ու մեղքի համար և մարմնի մեջ դատապարտեց մեղքը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն, ինչ անհնար էր օրենքի համար, քանի որ մարմինն այն տկար էր դարձնում, Աստված հնարավոր դարձրեց՝ ուղարկելով իր Որդուն մեղավոր մարմնի նմանությամբ և մեղքի համար, և մեղքը դատապարտեց այդ մարմնի մեջ, |
Մովսեսը պղնձե օձ պատրաստեց և այն դրեց ձողի վրա։ Եվ երբ օձը խայթում էր մեկին, նա, նայելով պղնձե օձին, կենդանի էր մնում։
Եվ Բանը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։
Երկրորդ անգամ կանչեցին այդ մարդուն, որ կույր էր, ու ասացին նրան. «Աստծու առաջ ճշմարտությո՛ւնն ասա. մենք գիտենք, որ այն մարդը մեղավոր է»։
և այն ամենից, որոնցից չկարողացաք Մովսեսի օրենքով արդարանալ, նրանով կարդարանա նա, ով հավատում է։
Որովհետև նրա առաջ ոչ ոք Օրենքի գործերով չպիտի արդարացվի, քանի որ Օրենքի միջոցով է մեղքի ճանաչումը։
Իմացե՛ք, որ մեր հին մարդը խաչվեց նրա հետ, որպեսզի մեղքի մարմինը ոչնչանա, մենք այլևս մեղքին չծառայենք։
Գիտեմ, որ բարի բան չի բնակվում իմ մեջ, այսինքն՝ իմ մարմնի մեջ, որովհետև կամեցողություն կա իմ մեջ, բայց բարի գործադրելու կարողություն՝ ոչ։
Նա, որ իր Որդուն չխնայեց, այլ մեր բոլորի համար նրան մահվան մատնեց, ինչպե՞ս նրա հետ ամեն բան մեզ չի շնորհի։
Որովհետև Աստված մեզ համար մեղավոր արեց նրան, ով մեղքը չէր ճանաչել, որպեսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները դառնանք։
Քրիստոսը մեզ փրկագնեց Օրենքի անեծքից՝ անեծք դառնալով մեզ համար (որովհետև գրված է. «Անիծյալ լինի նա, ով կախվում է փայտից» (Բ Օր. 21.23)),
Իսկ արդ, Օրենքն Աստծու խոստումներին հակառա՞կ է. քա՛վ լիցի։ Որովհետև եթե տրված լիներ մի Օրենք, որ կարող լիներ կյանք տալու, ապա հաստատապես արդարությունն Օրենքից կլիներ։
այլ ինքն իրեն ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման դառնալով և մարդկային տեսքով հայտնվելով։
Իսկ Հիսուսը միայն մե՛կ պատարագ մատուցեց մեղքերի համար և մշտնջենապես նստեց Աստծու աջ կողմում
Արդ, որովհետև զավակները հաղորդակից եղան արյան և մարմնին, ինքն էլ մարդկային բնությամբ մասնակից եղավ նրանց, որպեսզի իր մահով կործանի նրան, որ մահվան իշխանություն ուներ, այսինքն՝ սատանային,
Ուստի պետք էր, որ նա ամեն ինչով եղբայրներին նմանվեր, որպեսզի լիներ ողորմած և հավատարիմ քահանայապետ Աստծու առաջ իր ծառայության մեջ՝ քավելու ժողովրդի մեղքերը.
Քանզի ոչ թե ունենք մի քահանայապետ, որ կարող չլինի չարչարակից լինել մեր տկարությանը, այլ մի Քահանայապետ, որ մեզ նման փորձված է ամեն ինչում, բայց առանց մեղքի է։
Նա մեր մեղքերն իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք, զերծ լինելով մեղքերից, արդարության կենակից լինենք. նրա վերքերով բժշկվեցիք դուք։