Նոր երկինք ու նոր երկիր պիտի լինի, առաջվաններն այլևս չպիտի հիշեն և այլևս իրենց միտքը չպիտի բերեն։
Հռոմեացիներին 8:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որովհետև ստեղծագործությունն անհամբերությամբ սպասում է Աստծու որդիների հայտնությանը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև ստեղծագործությունը անհամբերությամբ ակնկալում է Աստծու որդիների հայտնությանը։ |
Նոր երկինք ու նոր երկիր պիտի լինի, առաջվաններն այլևս չպիտի հիշեն և այլևս իրենց միտքը չպիտի բերեն։
Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու, նրանց, ովքեր իր անվանը կհավատան։
Նա պետք է մնա երկնքում, մինչև իրականանա այն ամենը, որոնց մասին Աստված խոսել է սկզբից իր սուրբ մարգարեների բերանով։
Ինձ այնպես է թվում, թե ներկա ժամանակի չարչարանքներն անհամեմատելի են գալիք փառքի հետ, որ մեզ է հայտնվելու։
Եվ ոչ միայն սա, այլ նաև մենք, որ Հոգու երախայրիքն ունենք, մենք ևս ներքնապես հեծեծում ենք՝ սպասելով որդեգրությանը՝ մեր մարմնի փրկությանը։
Եվ այնպես կլինի, որ այնտեղ, որտեղ նրանք կոչվեցին “Ոչ իմ ժողովուրդ”, նույն տեղում նրանք կենդանի Աստծու որդիներ պիտի կոչվեն (Ովս. 2.1)»։
Նա հաստատուն կպահի ձեզ մինչև վերջ, որպեսզի անմեղադրելի լինեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան օրը։
Ես կլինեմ ձեզ համար հայր, և դուք կլինեք ինձ համար որդիներ ու դուստրեր (Բ Թագ. 7.14, Ա Մն. 17.13, Ես. 43.6, Երմ. 31.9),- ասում է Ամենակալ Տերը»։
Այնպիսի ակնկալիք ու հույս ունեմ, որ ամոթով չեմ մնալու։ Ավելին, կատարյալ վստահությամբ, ինչպես միշտ, նաև այժմ մեծարվելու է Քրիստոսն իմ մարմնի մեջ՝ թե՛ իմ ապրելով և թե՛ մեռնելով։
Եվ «մեկ անգամ էլ»-ը ցույց է տալիս, որ շարժված բաները պիտի փոփոխվեն, որպեսզի անշարժ բաները մնան հաստատուն։
Ուստի գոտեպնդելով ձեր միտքը՝ զգաստ, կատարյալ հույսով սպասե՛ք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ ձեզ հասանելիք շնորհին։
որպեսզի հավատի ձեր փորձը, որ առավել արժեքավոր է, քան կորստյան ենթակա և կրակով փորձված ոսկին, դառնա գովքի, փառքի ու պատվի առարկա Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ,
Տեսե՛ք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի մենք կոչվենք Աստծու որդիներ։ Աշխարհը մեզ չի ճանաչում նրա համար, որ նրան էլ չճանաչեց։
Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք, և դեռ հայտնի էլ չէ, թե ի՛նչ ենք լինելու։ Գիտենք, որ երբ նա հայտնվի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպիսին, ինչպիսին կա։
Հաղթողները պիտի ժառանգեն այս ամենը, և ես նրանց համար Աստված պիտի լինեմ, նրանք էլ՝ ինձ համար որդիներ։